Add to favourites

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է ՀՀ Վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 02/10.2/49468-2019 հանձնարարականի կատարման ապահովման նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շրջանակներում «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունը այսուհետ` Ընկերություն մասնավորեցման ներկայացնելու առաջարկով:

Նախագծով առաջարկվող լրացման համար հիմք են հանդիսացել` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 14.02.2020թ. N01/01.2/879-2020 և 05.03.2020թ.-ի N01/01.2/1502-2020 գրություններով ներկայացված առաջարկությունը և հիմնավորումները:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու և ընկերությունները վերակազմակերպելու մասին» թիվ 1117-Ա որոշման 2-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը ստեղծվել է «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում:

Ընկերության ֆինանսական միջոցները հիմնականում գոյանում են՝  ստորգետնյա աշխատանքներում վթարների կանխարգելումից, շնչառության համար վնասակար միջավայրերում փրկարարական և տեխնիկական աշխատանքների կատարումից, պողպատյա ճոպանների փորձարկումից, թթվածնային և այլ գազերի բարձր ճնշման փոքրածավալ ու մեծածավալ բալոնների փորձարկումից, հանքահորերի օդափոխության համակարգի ուսումնասիրումից, հանքախորշերում փոշու և գազերի թույլատրելի պարունակությունների ուսումնասիրումից ու առաջարկությունների (եզրակացությունների) տրամադրումից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեությունից: Տվյալ դեպքում, Ընկերության մասնավորեցումից հետո օրենքով իրեն վերապահված բնագավառում՝ սահմանված կարգով կարող է իրականացնել նաև ներկայումս Ընկերությանը իր կանոնադրական վերապահված գործառույթները:

Այսպիսով, հիմք ընդունելով նաև քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը, առաջարկվում է Ընկերությունը մասնավորեցնել՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ընկերությունն իր կանոնադրությամբ վերապահված գործառույթներով (պայմանագրային հիմունքներով լեռնափրկարար ծառայության մատուցում ստորգետնյա հանքերին և շինություններին) Հայաստանի Հանրապետությունում միակ ընկերությունն է, բայց ոլորտը կարգավորող ՀՀ օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության` որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետևանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի և որակյալ ծառայության մատուցման համար:

Ընկերության մասնավորեցման հետևանքով կանոնադրությամբ իրեն վերապահված գլխավոր գործառույթն ընկերության կողմից լիարժեք չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու ռիսկերը հաշվի առնելով՝ առաջարկվում է մասնավորեցման պայմանագրում, գնորդի պարտականությունների գլխում ներառել դրույթ` լեռնափրկարար ծառայության մատուցման գործառույթը որպես պարտադիր պայման արձանագրելով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը  կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը և բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը:


  • Discussed

    16.03.2020 - 07.04.2020

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5292

Print

Suggestions

Արա Մինասյան

16.03.2020

Եթե ոլորտը կարգավորող ՀՀ օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից և այդպիսի մասնավոր ընկերություններ դեռևս չեն ստեղծվել, ապա ընկերության մասնավորեցումից հետո սեփականատերը ոլորտում իր մենաշնորհը օգտագործելով կարող է վարել ծառայությունների մատուցման կամայական գնային քաղաքականություն, այդ իսկ պատճառով ներկա փուլում մինչև ոլորտում մասնավոր ընկերությունների առաջանալը, մասնավորեցումը պետք է հետաձգվի:

See more