Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N _______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 673 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

«Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
  • Որոշման վերնագրից, 1-ին կետի «ա» ենթակետից, 2-րդ և 3-րդ կետերից, 7-րդ կետի «գ» ենթակետից, ինչպես նաև Որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների (այսուհետ՝ Կանոններ) վերնագրից և Կանոնների 9-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը,
  • Որոշման ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
  • Որոշման 4-րդ կետից և Կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետից հանել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությանը» և «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությունը» բառերը,
  • Որոշման 4-րդ կետում, ինչպես նաև Կաննոների 6-րդ կետի «ե» և 13-րդ կետի «գ» ենթակետերում «գնդակապարկուճային» բառից հետո լրացնել «հաշվառման» բառը,
  • Որոշման ողջ տեքստում «վերցված» բառը փոխարինել «առգրավված (վերցված)» բառերով, իսկ Կանոնների 75-րդ, 77-րդ և 78-րդ կետերում «վերցվում են» բառը փոխարինել «առգրավվում (վերցվում) են» բառերով,
  • Կանոնների 1-ին կետում «կանոնակարգում են» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը,
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                   

                                    «____» _________ 2020թ.

       Երևան

  • Discussed

    03.03.2020 - 18.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Security

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5347

Print