Add to favourites

Under development

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

……….............................. 2019 թվականի N..….. – Ն

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հարկային մարմինը հաստատում է հսկիչ նշանի նմուշը (էսքիզը) և այն հաստատելուց հետո 90 օրվա ընթացքում ապահովում է հսկիչ նշանների տպագրությունը և էլեկտրոնային գրան­ցում­ների կատարման համակարգի գործարկումը: Էլեկտրոնային գրանցումների կատարման համակարգի գործարկման և համակարգից օգտվելու ուղեցույցը հարկային մարմինը տեղադրում է իր պաշտոնական կայք էջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    24.12.2019 - 08.01.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5611

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.12.2019

Հարգելի գործընկերներ, Շատ կարևոր որոշում է։ Դրա համար էլ կողմ եմ քվեարկում։ Սակայն որոշման նախագծի շրջանառությունը խիստ ուշացած է և հնարավոր է մի շարք վարչարարական խնդիրներ առաջանան ՀՕ դրույթը կատարելու գործում։ Այդ տեսակետից առաջարկում եմ անցումային դրույթ սահմանել ՀՕ դրույթի և սույն որոշման կիրարկման առումով։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more