Add to favourites

Under development

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ 68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ: Օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ՀՀ հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով, որի համաձայն`  վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը պետք է սահմանի Կառավարությունը:

Օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ 43-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումը պետք է ընդունվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

  • Discussed

    24.12.2019 - 08.01.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5597

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.12.2019

Հարգելի գործընկերներ, Շատ կարևոր որոշում է։ Դրա համար էլ կողմ եմ քվեարկում։ Սակայն որոշման նախագծի շրջանառությունը խիստ ուշացած է և հնարավոր է մի շարք վարչարարական խնդիրներ առաջանան ՀՕ դրույթը կատարելու գործում։ Այդ տեսակետից առաջարկում եմ անցումային դրույթ սահմանել ՀՕ դրույթի և սույն որոշման կիրարկման առումով։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more