Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին»   Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

  Հոդված 2.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Վերահսկողությունը վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում

  1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):
  2. Տեսչական մարմնի իրավասություններն են.

1) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

2) վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների և ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

3) իր լիազորությունների սահմաններում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում փոխադրման և անհրաժեշտ փաստաթղթերի համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացնում.

4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»   Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ հոդվածով.

Հոդված 6.1. Ավտոմոբլիային տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողությունը

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

Տեսչական մարմինը`

1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.

2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ սույն օրենքի պահանջների խախտման համար:»:

Հոդված 3.  Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով,

2) 2-րդ մասի «ը» կետի 2-րդ պարբերությունում «տրանսպորտային տեսչության» բառերը փոխարինել  «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի բառերով:

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասում «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերը փոխարինել «հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածի`

1) 2-րդ մասի 1-ին կետի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում ստուգումները պլանավորելու նպատակով մշակվում են քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը և օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը:».

2) 2-րդ մասի 3-րդ կետը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել   նոր պարբերությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը.

2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների լրիվ անվանումները(առկայության դեպքում).

3) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

4) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնությունը.

         5) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը;»

4) 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերով, իսկ «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով.

5) 7-րդ մասի 2-րդ պարբերությունը «յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի  անվանումը» բառերից հետո լրացնել «, քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը,» բառերով, իսկ «յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ» բառերից հետո` «,քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր  քաղաքաշինական օբյեկտում» բառերով.

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի`

1) 3-րդ մասում «մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության» բառերից հետո լրացնել «,հրդեհապայթունավտանգ շարժական օբյեկտներում հրդեհային անվտանգության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի.

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝  «Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում և միևնույն բնագավառում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն քաղաքաշինական օբյեկտում` կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից իրականացվում են հետևյալ հաճախականությամբ» բառերով, իսկ 1-3-րդ կետերը «սուբյեկտների մոտ» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներում» բառերով.

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների» բառերով:

3) 3.1 մասի 6-րդ կետում «կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 6.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի N ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի ե) կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ «թ» կետից հանել «և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կոմիտեն` գեոդեզիական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի «է» կետից հանել , բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների բառերը.

3) 3-րդ մասում Գեոդեզիական պետական տեսչությունն բառերը փոխարինել Գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացող տեսչական մարմինն բառերով, իսկ «բ» կետն ուժը կորցրած ճանաչել և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» և «դ» կետերով՝

«գ) դադարեցնել պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմել համապատասխան ակտեր, տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնել առաջարկություն տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.

դ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող պետական կազմակերպություններին, որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ աշխատանքների կատարման կարգի և կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման և օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ:».

4) 4-րդ մասում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը բառերը փոխարինել սահմանվում է օրենքով բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ 295 օրենքի  20-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 18-րդ կետից հանել «և այդ աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահոսկողություն» բառերը.

2)  2-րդ մասի 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

          Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության  2004  թվականի  դեկտեմբերի  14-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի `    

1) 2-րդ պարբերությունում «լիազոր» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով,

2) 5-րդ պարբերությունում` «լիազոր կառավարման» բառերը փոխարինել «տեսչական» բառով.

Հոդված 2.  Օրենքի 5-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «վերհսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1 վերնագրում և օրենքի ամբողջ տեքստում «լիազոր մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը  փոխարինել «տեսչական մարմինը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2) 1-ին մասի ա) կետի 2-րդ պարբերությունում «վերլուծության» բառից հետո լրացնել «, քաղաքացիններից, իրավաբանական անձնացից ստացված դիմումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվությունների ուսումնասիրությունների արդյունքում կատարված վերլուծությունների» բառերը:

Հոդված 4.  Օրենքի 9-րդ հոդվածում  2-րդ մասի 1-ին պարբերությունում «լիազոր մարմնի տեսչական» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով, իսկ «տեսուչը» բառը փոխարինել «տեսչական մարմնի ծառայողը» բառերով.

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածից «անձնակազմն» բառից առաջ հանել «տեսչական» բառը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության  2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի  (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 2.1-ին մասից հանել  «,ինչպես նաև իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման» բառերը,  իսկ «կոմիտեն է» բառերից հետո լրացնել «, իսկ պետական վերահսկողության իրականացման մասով` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքը թույլատրվում է Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան լիազոր պետական մարմինը, տարածքային կառավարման» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 41-րդ հոդվածի`

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Տեսչական մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս»

2) 1-ին մասում «Պետական լիազորված» բառերը փոխարինել «Տեսչական» բառով, իսկ  1-ին մասի 3-րդ կետում «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել « և տեղական ինքնակառավարման» բառերով.

3) 2-րդ մասում «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի ղեկավարն» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 42-րդ հոդվածը  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 102-րդ հոդվածի  2-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի  Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-36-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությմաբ՝ «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Երևան քաղաքում` քաղաքապետը»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) 1-ին մասում և օրենքի ամբողջ տեքստում «պետական լիազոր» բառերը փոխարինել «տեսչական» բառով,

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «2) հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, այդ թվում՝

ա) համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի իրականացման նկատմամբ.

բ) համայնքների վարչական սահմաններում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների և հողի հարկերի գանձման նկատմամբ, կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով մարզի համայնքների պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակում է վարչական տույժեր.

գ) մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման նկատմամբ.

դ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

ե) մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմամբ:»:

3)  1-ին մասի 3-րդ կետում «(Երևան քաղաքում ՝ քաղաքապետի)» բառերը փոխարինել «և տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

3) 2-րդ մասում «Պետական» բառը փոխարինել «Տեսչական» բառով:

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում

1 ) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը:

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբարդությամբ՝ «Ընթացիկ են համարվում տեսչական մարմնի կողմից  տարածքային կառավարման մարմնում կամ տեղական ինքնակառավարման մարմնում սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

Հոդված 7.

Ընթացիկ ստուգումների  իրականացման կարգը

 

  1. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացրած տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված ստուգումների տարեկան ծրագրին համապատասխան:
  2. Ընթացիկ ստուգումները յուրաքանչյուր մարզպետարանում կամ տեղական ինքնակառավարման մարմնում կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ։ Նույն մարզպետարանում կամ տեղական ինքնակառավարման մարմնում տարվա ընթացքում մեկից ավելի ստուգում կարող է իրականացվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի  համաձայնությամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա:
  3. Ստուգումն սկսվելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին ծանուցվում են մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը)։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները, ստուգումն իրականացնող անձինք և ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:
  4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության պարագայում ստուգումն իրականացնող անձանց զեկուցագրի հիման վրա տեսչական մարմնի ղեկավարը կարող. է հրամանով երկարաձգել ստուգման ժամկետը մինչև 5 օրով՝ այդ մասին իրազեկելով մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
  5. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու կամ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ 2 օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող և ստուգվող մարմինները, ստուգման հիմքերը, ստուգումն իրականացնող անձինք, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման արդյունքները։
  6. Կախված ստուգման արդյունքներից` տեղեկանքը պետք է նաև պարունակի`

1) խախտում կամ թերություն չհայտնաբերելու դեպքում՝ եզրակացություն այդ մասին.

2) վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում՝ ցուցումներ դրանք վերացնելու մասին։

  1. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը, սույն հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները, ժամանակը, բնույթը), պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը:
  2. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտն ստուգումն ավարտվելուց հետո` հինգօրյա ժամկետում, ներկայացվում են մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
  3. Մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) տեղեկանքը կամ ակտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, ստորագրում է այն։ Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին՝ այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում:
  4. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) մոտ, մյուս օրինակը հանձնվում է տեսչական  մարմնի ղեկավարին:
  5. Տեղեկանքը տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է ի գիտություն:
  6. Ակտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, տեսչական մարմնի ղեկավարը կայացնում է որոշում՝

1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով տարածքային կառավարման մարմինների, համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին)  պաշտոնատար անձանց պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.

2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի  ղեկավարի (Երևանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելուվերաբերյալ կամ կարգապահական պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում  համապատասխան մարմիներին կամ պաշտոնատար անձանց.

4) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին:

  1. Սույն հոդվածի 13-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում մարզպետի, համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) կողմից մեկամսյա ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկվելու պարագայում տեսչական մարմնի ղեկավարը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հարցին վերջնական լուծում տալու համար:
  2. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված որոշումների մասին տեսչական մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում իրազեկում է մարզպետին,  համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):

 

Հոդված 5.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 8-րդ հոդվածը:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

Հոդված 9.

Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման կարգը

 

  1. Տեսչական մարմինն ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել մարզպետարանում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում` Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանձնարարությամբ կամ քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության մարզպետների առաջարկությունների հիման վրա` տեսչական մարմին կառավարաման խորհուրդի համաձայնությամբ:
  2. Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան 5 օր։
  3. 3. Ստուգումն սկսվելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին ծանուցվում են մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը)։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները, ստուգումն իրականացնող անձինք և ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-րդ մասին համապատասխան:
  4. Տեսչական մարմինը մարզպետարանում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-10-րդ մասերով սահմանված կարգով, ընդ որում, ստուգման արդյունքում ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը մնում է մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) մոտ, մյուսը հանձնվում է տեսչական մարմնի ղեկավարին:
  5. Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկանքն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, կայացնում է որոշում՝ տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտն ստանալուց հետո կայացնում է որոշում՝

1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով տարածքային կառավարման մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի  պաշտոնատար անձանց պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.

2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի  ղեկավարի (Երևանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ կամ կարգապահական պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում  համապատասխան մարմիներին կամ պաշտոնատար անձանց.

3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին:

  1. Տեսչական մարմինը՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և համայնքի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններում, ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնում են՝

1) ընթացիկ գործունեության դիտարկումների արդյունքում հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից հողային օրենսդրության խախտումներ հայտնաբերելիս.

2) քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա.

3) համայնքի ղեկավարը՝ տեսչական մարմնի առաջարկությամբ:

  1. Երևանի քաղաքապետն ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնում է հողօգտագործողների կողմից հողերի պահպանությանն ուղղված միջոցառումների` օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ բացահայտելիս:
  2. Տեսչական մարմինը՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և Երևանի քաղաքապետը և համայնքի ղեկավարը սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված դեպքերում ըստ անհրաժեշտության ստուգումը (այսուհետ՝ ստուգում) սկսելուց առնվազն 1 օր առաջ այդ մասին ծանուցում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները և հիմքերը։
  3. Ստուգումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի, Երևանի քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի որոշման համաձայն` ըստ հողամասի գտնվելու վայրի: Որոշման մեջ նշվում են՝

1) ստուգող մարմինը և այն անձը, որի հողերի օգտագործման և պահպանման բնագավառում օրենքով սահմանված պարտականությունները ենթակա են ստուգման.

2) ստուգման հիմքերը և ժամկետները.

3) ստուգումն իրականացնող անձի (անձանց) ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը.

4) ստուգման ենթակա հարցերի շրջանակը, ընդ որում, տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգման դեպքում՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» և «ե» կետերին համապատասխան, Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող ստուգման դեպքում՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից իրականացվող ստուգման դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

  1. Ստուգումն իրականացվում է հողամասերի տեղազննության, հողամասի փաստացի վիճակը (չափերը, հողատեսքը, անբաժանելի բարելավումները) հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի հետ համադրելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հողամասի չափագրման միջոցով:
  2. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող մարմինը և ստուգվող անձը, ստուգող անձի (անձանց) ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները (եզրակացությունը խախտումներ կամ թերություններ չհայտնաբերելու մասին)։
  3. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ, որը, սույն հոդվածի 11-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները), խախտման կոնկրետ ժամանակը, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը։
  4. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից։
  5. Ստուգումն ավարտվելուց հետո` 2-օրյա ժամկետում, ստուգող անձի (անձանց) կողմից ստորագրված ակտի կամ տեղեկանքի օրինակները ներկայացվում են ստուգվող անձին՝ ստորագրման։ Անհամաձայնության դեպքում ստուգվող անձը ներկայացնում է հիմնավորում, որը հատուկ կարծիքի տեսքով կցվում է ակտին՝ այդ մասին կատարելով համապատասխան գրառում ակտում։
  6. Ստուգվող անձի կողմից տեղեկանքը կամ ակտն ստորագրվելուց հետո դրա մեկ օրինակը տրվում է ստուգվող անձին, մյուս օրինակը 2-օրյա ժամկետում տրամադրվում է տեսչական մարմնի ղեկավարին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին)։
  7. Եթե ստուգվող անձը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է կազմակերպության պետական բաժնեմասի կառավարման լիազորություններ ունեցող մարմնին։
  8. Տեսչական մարմնի ղեկավարը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) ակտն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, կայացնում է որոշում՝

1) ստուգման ակտով բացահայտված խախտումների վերացման նպատակով ստուգվող անձին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումները վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.

2) ստուգվող անձի նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.

3) խախտումներ թույլ տված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի` 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«1. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի որոշումները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով»:

Հոդվածի 8. Օրենքի 14-րդ հոդվածի` 1-ին մասում «Պետական» բառը փոխարինել «Տեսչական» բառով, իսկ 3-րդ մասից հանել «կամ տեղական ինքնակառավաման» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի  Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի  (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարարդրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 7. Պետական կառավարումը և վերահսկողությունը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

  1. Պետական հակահրդեհային ծառայությունն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում:
  2. Հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա համապատասխան տեսչական մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի` 3-րդ պարբերությունում  «պետական հակահրդեհային ծառայությունը» բառերը փոխարինել  «հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»  բառերով:

     Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր  խմբագրությամբ՝

 «Հոդված 10.   Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառումը

 

Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում են հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը այդ բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցված: Հրդեհների և դրանց հետևանքների  պետական միասնական հաշվառման  կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

 

      Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «բ¹» կետը շարարդրել նոր խմբագրությամբ. «բ¹. հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին»:

 

      Հոդված 6. Օրենքի 13-հոդվածի`

1) վերնագում «պետական հրդեհային տեսչությունը» բառերը փոխարինել` «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»  բառերով.

2) 3-րդ պարբերությունից հանել «և պետական հրդեհային տեսչության» բառերը.

3) 4-րդ պարբերությունում «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

         4)   5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«5. Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:»

Հոդված 7. Օրենքի 15 հոդվածի` 1-ին պարբերությունում սահմանում է պետական հակահրդեհային ծառայությունը» բառերը փոխարինել սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 20 հոդվածի`

1) 1-ին մասում և ամբողջ տեքստում «պետական հրդեհային տեսչության» բառերը իր հոլովաձևերով փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

   2) 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

3) 5-րդ պարբերությունում «լիազորված» բառը փոխարինել  «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական»

4) 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները և կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար` նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն իրականացնելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»:

 

       Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով,

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «և պետական հրդեհային տեսչության» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական հակահրդեհային ծառայությանը» բառերից հետո լրացնել « և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով,

 

Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետում «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի»  բառերով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի  Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում «լիազոր մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը, փոխարինել  «տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի  16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով` «ե) Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի  «է», «ժ», «ի», «իգ» և «իե»  կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները

Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են.

1)  սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.

2) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.

3) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 5.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տրանսպորտի մասին»   Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի  (այսուհետ` Օրենք)  5-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «պետական լիազորված» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի «տրանսպորտային համակարգի պետական լիազորված» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.  «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին»   Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի  (այսուհետ` Օրենք)  13-րդ հոդվածի վերնագրում և տեքստում քաղաքաշինական պետական տեսչությանը բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի  14-րդ հոդվածի ՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունում քաղաքաշինական պետական տեսչությունը բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը բառերով.

2) 1-ին մասի 2-րդ նախադասությունում «են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը` ըստ դրանց կատարման վայրի» բառերը փոխարինել «է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում քաղաքաշինական պետական տեսուչները բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը բառերով:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետն բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարն բառերով.

2) 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում քաղաքաշինական պետական տեսչության պետը բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը բառերով:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչություն կամ տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանում բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Քաղաքաշինության մասին»   Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի  (այսուհետ` Օրենք)  26-րդ հոդվածի՝

 1) 1-ին պարբերությունում կոմիտեն` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով բառերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը բառերով.

2) 2-րդ պարբերությունում և ամբողջ տեքստում քաղաքաշինական պետական տեսչություն բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) 3-րդ պարբերությունում «քաղաքաշինական պետական տեսուչների» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող  տեսչական մարմնի ծառայողների» բառերով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    26.08.2019 - 10.09.2019

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2866

Print

Related documents / links

Suggestions

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածներով առաջարկվողը փաստացի վերաբերում է ստուգումներին, իսկ ստուգումը սահմանված է և կարգավորվում է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով, որը սահմանում և միասնական ու ամբողջությամբ կարգավորում է ստուգումների հետ կապված հարաբերությունները՝ անկախ ոլորտից և ուղղվածությունից, ուստի առաջարկվող մոտեցումները պետք է սահմանվեն այդ օրենքով՝ հիմք ընդունելով նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում պարզ չէ, թե ինչու է հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը վերապահվում կառավարությանը, եթե հողերի օգտագործման, օտարման մասով լիազորություններ ունի տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքի սահմաններում, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը: Պարզ չէ, նաև, թե ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը:

Արմեն Վարդանյան

28.08.2019

<<«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում տեսուչ բառի փոխարինումը տեսչական մարմնի ծառայող բառերով խնդրահարույց է, որովհետև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով տեսչական մարմնի ծառայող հասկացություն կամ ձևակերպում չկա, այլ կա տեսչական մարմնի աշխատակից ձևակերպում: Բացի այդ, տեսչական մարմնի աշխատողները փաստացի տեսուչներ են, որոնք քաղաքացիական ծառայողներ են՝ օրենքով տեսուչներին վերապահված լիազորություններն ու գործառույթները սահմանող պաշտոնների անձնագրերով աշխատող և անձնագրերում տեսուչ պաշտոնով նշված, իսկ քաղաքացիական ծառայությունը հանրային ծառայություն է: Նույն առաջարկությունը հաշվի առնել նաև մյուս օրենքների նախագծերում:

See more