ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ____________ 2019 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» N1679-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունները և ռիսկայնությունները որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին».
- որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սննդամթերքի անվտանգության բնագավառում ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N1 հավելվածի.
2)Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում իրականացվող ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարիայի բնագավառում իրականացվող ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N3 հավելվածի»:
4) Որոշման հավելվածի վերին աջ անկյունի «Հավելված» բառը փոխարինել «N1 հավելված» բառերով, իսկ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ».
5) Որոշումը լրացնել նոր NN 2, 3 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
………………………-ի N………..-Ն որոշման
Հավելված N2
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 27-ի N1679-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Ռիսկայնությունը որոշող չափանիշները և մեթոդաբանությունը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) հնարավորություն կտան`
1) վերլուծել և գնահատել անասնաբուժական վերահսկման օբյեկտները (այսուհետ՝ օբյեկտներ)՝ ըստ ռիսկայնության աստիճանի.
2) ձևավորել ըստ ռիսկայնության աստիճանի տվյալների բազա` օբյեկտները դասակարգել ըստ ռիսկայնության.
3) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխել Տեսչական մարմնի առկա ռեսուրսները, դրանք նպատակաուղղելով առավել ռիսկային օբյեկտների վրա:
- ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
- Ռիսկը՝ անասնաբուժության բնագավառում գործառույթներ իրականացնող օբյեկտների գործունեության արդյունքում մարդկանց և կենդանիների կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է, հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:
Անասնաբուժության բնագավառում տարբերակվում է գործունեության ոլորտի և անհատական ռիսկեր:
- Գործունեության ոլորտի ռիսկը (այսուհետ՝ ոլորտային ռիսկ)՝ չափանիշ է, որի համար հիմք են ընդունվում օբյեկտի գործունեության բնույթը/տեսակը ու վտանգավորություն առաջացնող հնարավոր բացասական հետևանքները:
Մի քանի ոլորտներում գործունեության իրականացման դեպքում, օբյեկտի ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:
- Անհատական ռիսկը՝ օբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողություններն (անգործություն) են, ինչպես նաև դրանց գործունեության վերաբերյալ ներկայացված բողոքների ուսումնասիրություններն ու վերլուծությունները:
III. ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտի ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 230 է:
Rը=Rո +Rա
Որտեղ` Rը – օբյեկտի ընդհանուր ռիսկ,
Rո - ոլորտային ռիսկ,
Rա - անհատական ռիսկ:
- Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերի նախնական գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ`
1) քայլ 1. Օբյեկտների գործունեության տեսակների (ոլորտային) ռիսկայնության գնահատում.
2) քայլ 2. Օբյեկտների անհատական ռիսկայնության գնահատում.
3) քայլ 3. Ընդհանուր ռիսկայնության միավորի արդյունքով` օբյեկտների դասակարգում ըստ ռիսկայնության խմբերի:
- ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿ
- Նախնական անասնաբուժության բնագավառում վերահսկման օբյեկտների ոլորտային ռիսկը հաշվարկվել է այդ նպատակով ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի կողմից: Հաշվարկելիս հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչում (այսուհետ` ՏԳՏԴ) նշված գործունեության տեսակների վտանգավորությունը, դրանց հնարավոր բացասական հետևանքները, ստուգումների, մշտադիտարկումների արդյունքները, ներկայացված բողոքների ուսումնասիրություններն ու վերլուծությունները, ինչպես նաև առկա նորմատիվ իրավական ակտերի պահանջների ծավալը և բարդությունը: Արդյունքները ներկայացված են N1 աղյուսակում: Ոլորտային ռիսկի չափանիշը գործունեության տեսակի ռիսկն է, որի առավելագույն միավորը 60 է:
Ոլորտային ռիսկի դասակարգումը
N1 աղյուսակ
Հ/Հ
|
Գործունեության տեսակը
|
ՏԳՏԴ Ծածկագիր
|
Միավորը
|
1
|
2
|
3
|
4
|
1.
|
Սպանդանոցներ
|
01.62; 01.62.0
|
60
|
2.
|
Անասնաբուծություն՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ձիերի, խոզերի, ընտանի թռչունների, ճագարների, մեղուների, շերամի, այլ կենդանիների բուծման տնտեսություններ
|
01.4-01.5
|
50
|
3.
|
Ձկնաբուծական տնտեսություններ
|
03.12, 03.12.1; 0312.2; 03.12.9.
|
50
|
4.
|
Անասնաբուժական գործունեություն՝ անասնաբուժական կլինիկա, կրթական ու գիտական հաստատություն, ախտորոշիչ և անասնաբուժասանիտարական փորձաքննության լաբորատորիաներ
|
75.0; 75.00; 75.00.0;
72.19.1
|
40
|
5.
|
Անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն, առևտուր կամ իրացում
|
21.20.2, 46.46.2 47.73; 47.73.1; 47.73.2
|
40
|
6.
|
Կենդանիների մեծածախ և մանրածախ առևտուր
|
46.23;46.23.0; 46.24; 46.24.0
|
30
|
7.
|
Կենդանաբանական այգիներ
|
91.04.; 91.04.1; 91.04.2 (բացառությամբ բուսաբանական այգիների)
|
20
|
8.
|
Կրկեսներ
|
90.01.0
|
20
|
9.
|
Կենդանական ծագման հումքի, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի պահեստավորում և պահում
|
52.10
|
30
|
10.
|
Կենդանական ծագման հումքի արտադրություն, առևտուր կամ իրացում
|
01.4-01.49.9; 46.11.0 (բացառությամբ մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների
|
40
|
11.
|
Կենդանի, կենդանական ծագման հումքի, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի ավտոճանապարհային փոխադրումներ
|
49.41
|
20
|
12.
|
Կերի մեծածախ, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր
|
46.21.3; 47.76.3
|
20
|
13.
|
Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
|
10.91
|
30
|
14.
|
Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն
|
10.92
|
20
|
|
|
|
|
|
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներդնելուց 3 տարի անց, ոլորտային ռիսկը ենթակա է յուրաքանչյուր 3 տարին մեկ վերագնահատել, ունենալով հավաքագրված վիճակագրական տվյալներ:
- Ոլորտային ռիսկայնությունը վերագնահատվում է համաձայն ստորև ներկայացված մեթոդաբանության.
1) Քայլ 1. Գնահատվում է գործունեության տեսակի առավելագույն վնասի ռիսկայնությունը` դրանով պայմանավորված կամ արձանագրված հիվանդությունների տարածվածության չափերով (ֆերմա, համայնք, մարզ,) զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի ենթարկվելու հավանականությունով և դրանց հետևանքների ու տնտեսական վնասների վիճակագրական տվյալներով: Որևէ օբյեկտում առավելագույն բացասական հետևանքներ ամրագրած վիճակագրական տվյալները համարվում են տվյալ գործունեության տեսակը բնութագրող տվյալներ և դրանցով է գնահատվում գործունեության տեսակը:
Ռիսկի գնահատում՝ իրադարձության վնասի (հետևանքների) չափանիշների
N2 աղյուսակ
Իրադարձության վնասը
|
Վնասին բնորոշ չափանիշներ
|
Համատարած (ճգնաժամային աղետ)
|
- անասանահամաճարակ,
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության բարձր մակարդակ,
- տնտեսական առավելագույն վնասներ
|
Ծանր (վերականգնման համար անհրաժեշտ երկար ժամանակահատված)
|
- հիվանդության բռնկումների բազմաթիվ օջախներ երեք մարզի տարածքում,
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության միջին մակարդակ
- տնտեսական մեծ վնասներ
|
Միջին (չափավոր աստիճանի ռեսուրսներ և ժամանակ պահանջող իրադարձություն)
|
- մեկ մարզի հինգ համայնքի տարածքում հիվանդությունների բռնկումների դեպքեր
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության ցածր մակարդակ
- տնտեսական միջին վնասներ
|
Թեթև (նվազագույն ազդեցություն)
|
- մեկ համայնքի տարածքում հիվանդությունների եզակի դեպքեր
- զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության բացառում
- տնտեսական նվազագույն վնասներ
|
2) Քայլ 2. Գնահատվում է գործունեության տեսակում տվյալ բացասական իրադարձության հաճախականության ռիսկայնությունը` դրանով պայմանավորված վնասակար հետևանքների վիճակագրությամբ:
Ռիսկի գնահատում` իրադարձության հաճախականության չափանիշների
N3 աղյուսակ
Հաճախականության դրսևորումը
|
Հաճախականության դրսևորման չափանիշները
|
Գրեթե անխուսափելի
|
Տեղի է ունեցել անցած 12 ամսվա ընթացքում մի քանի անգամ
|
Շատ հնարավոր
|
Տեղի է ունեցել մեկ անգամ անցած 12 ամսվա ընթացքում
|
Հնարավոր
|
Նման դեպք տեղի է ունեցել անցած 36 ամսվա ընթացքում
|
Հազվադեպ
|
Նման դեպք տեղի չի ունեցել անցած 36 ամսվա ընթացքում
|
Գրեթե անհնար
|
Նման դեպք ընդհանրապես տեղի չի ունեցել
|
3) Քայլ 3. Համադրելով տեղի ունեցած իրադարձության առավելագույն բացասական հետևանքներն, այդ հետևանքների դրսևորման հաճախականության հետ` ստանում ենք տվյալ գործունեության տեսակի ռիսկայնության միավորը: Իրադարձությունների վնասի (հետևանքների) չափանիշների և իրադարձության հաճախականության չափանիշների գնահատականի փոխհամակցվածությունը ներկայացված է N4 աղյուսակում:
Այն դեպքում, երբ նույն գործունեության տեսակը գնահատելիս ստացվում է վերջնական ոլորտային ռիսկի տարբեր արժեքներ, ապա որպես գործունեության տեսակի ռիսկի միավոր ընդունվում է առավելագույն արժեքը:
Ռիսկի գնահատում` իրադարձության ռիսկայնության գնահատում
|
Աղետալի
|
Համատարած
|
Ծանր
|
Միջին
|
Թեթև
|
|
Գրեթե անխուսափելի
|
100
|
90
|
80
|
60
|
50
|
Շատ հնարավոր
|
90
|
80
|
70
|
50
|
40
|
Հնարավոր
|
70
|
70
|
50
|
30
|
20
|
Հազվադեպ
|
60
|
50
|
30
|
20
|
10
|
Գրեթե անհնար
|
50
|
40
|
20
|
10
|
0
|
N4 աղյուսակ
- Անհրաժեշտ է նշել, որ ոչ բոլոր ոլորտներն է հնարավոր գնահատել, հիմնվելով միայն վիճակագրական տվյալների վրա: Խոսքն այն ոլորտների մասին է, որոնց վերաբերյալ հնարավոր չէ հավաքագրել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև այն ոլորտների, որտեղ անցանկալի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը ցածր է, իսկ ակնկալվող վնասի չափը աղետալի: Նման դեպքերում ոլորտային ռիսկայնության միավորը մնում է անփոփոխ և հաշվարկվում է համաձայն նախնական գնահատման արդյունքների:
- Ռիսկի համակարգի միջոցով ընդհանուր ռիսկի հետագա գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ.
1) Քայլ 1. Ոլորտային ռիսկի վերագնահատում, որը թարմացվում է երեք տարին մեկ անգամ նախորդող 3 տարիների տվյալների հիման վրա.
2) Քայլ 2. Անհատական ռիսկերի առկա տվյալների ամփոփում և դրա հիման վրա օբյեկտների անհատական ռիսկայնության որոշում.
3)Քայլ 3. Ընդհանուր ռիսկայնության միավորի որոշման արդյունքներով` ստուգմանը ենթակա օբյեկտների դասակարգում ըստ ռիսկայնության խմբերի:
- ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿ
- Անհատական ռիսկի չափանիշներն են`
1) օբյեկտների տարեկան շրջանառության չափը.
2) կենդանիների քանակը.
3) նպատակային շուկան.
4) ստուգաթերթով նախորդ ստուգման արդյունքը (եթե առկա է).
5) նախորդ երեք տարվա ընթացքում կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդությունները.
6) վերահսկողության հաշվառված խախտումները:
- Օբյեկտների անհատական ռիսկը հավասար է տարեկան շրջանառության ծավալների, նպատակային շուկայի, ստուգաթերթով գնահատված արդյունքի, նախորդ երեք տարվա ընթացքում կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդությունների և վերահսկողության խախտումների հաշվառումների ռիսկերի միավորների հանրագումարին:
- Օբյեկտների շրջանառության ծավալների մեծությունն անհատական ռիսկերի գնահատման չափանիշ է՝ որքան մեծ է օբյեկտի տարեկան շրջանառության չափը, այնքան ավելանում է նրա հնարավոր ռիսկի աստիճանը: Շրջանառության չափերից կախված դասակարգումը տրված է N5 աղյուսակում:
Ռիսկի դասակարգումը նախորդ տարվա տվյալներով ըստ շրջանառության չափերի
N5 աղյուսակ
Շրջանառությունը
|
Միավոր
|
1.
|
150 մլն դրամից ավելի
|
30
|
2.
|
100 - 150 մլն դրամ
|
20
|
3.
|
50 - 100 մլն դրամ
|
15
|
4.
|
10-50 մլն դրամ
|
10
|
5.
|
մինչև 10 մլն դրամ
|
5
|
- Անհատական ռիսկի չափանիշ է կենդանիների քանակը, որքան շատ է կենդանիների քանակը, այնքան ավելանում է նրա հնարավոր ռիսկի աստիճանը: Կենդանիների քանակից կախված դասակարգումը տրված է N6 աղյուսակում:
Ռիսկի դասակարգումը նախորդ տարվա տվյալներով
ըստ կենդանիների քանակի
N6 աղյուսակ
Ընտանի կենդանիների տեսակներ
|
30
միավոր
|
20 միավոր
|
15 միավոր
|
10 միավոր
|
5 միավոր
|
|
Խոշոր եղջերավոր կենդանի
|
300 և ավելի
|
200-299
|
100-199
|
50-99
|
20-49
|
Մանր եղջերավոր կենդանի
|
1000 և ավելի
|
600-999
|
300-599
|
100-299
|
70-99
|
Ընտանի թռչուն
|
30 000 և ավելի
|
20 000 - 29999
|
10 000 - 19999
|
5 000 - 9999
|
1 000 - 4999
|
Խոզ
|
300 և ավելի
|
200-299
|
100-199
|
50-99
|
30-49
|
Ճագար
|
300 և ավելի
|
200-299
|
100-199
|
50-99
|
30-49
|
Ձուկ
|
30 000 և ավելի
|
20 000 - 29 999
|
10 000 - 19999
|
5 000 - 9999
|
1 000 - 4999
|
Մեղու (փեթակ)
|
200 և ավելի
|
100-199
|
70-99
|
40-69
|
20-39
|
|
|
|
|
|
|
|
|
16.Նպատակային շուկայի ներգրավածությունից կախված օբյեկտների անհատական ռիսկին բնորոշ չափանիշը դասակարգվում է N7 աղյուսակում:
Նպատակային շուկա
N7 աղյուսակ
Շուկաները
|
Միավոր
|
1.
|
Ազգային և միջազգային շուկաներ
|
30
|
2.
|
Միայն ազգային կամ միջազգային շուկա
|
20
|
3.
|
Մարզային շուկա
|
10
|
4.
|
Համայնքային շուկա
|
5
|
- 17. Ստուգաթերթերով գնահատված արդյունքից (անհամապատասխանությունների քանակը %-ով արտահայտված) կախված օբյեկտների անհատական ռիսկին բնորոշ չափանիշը դասակարգվում է N8 աղյուսակում:
Ստուգաթերթերի արդյունքներով դասակարգումը
N8 աղյուսակ
Անհամապատասխանությունների քանակը (%-ով)` ըստ ստուգաթերթի
|
Միավորը
|
1.
|
Ստուգաթերթի հարցերի 41 %-ից ավելին
|
30
|
2.
|
Ստուգաթերթի հարցերի 21 - 40%-ը
|
20
|
3.
|
Ստուգաթերթի հարցերի 10- 20%-ը
|
10
|
- Նախորդ երեք տարվա ընթացքում կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդությունների ռիսկի բնութագրումից ելնելով, դասակարգվում է N9 աղյուսակում:
Նախորդ երեք տարիներին կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդությունների դասակարգումը ըստ ռիսկի բնութագրման
N9 աղյուսակ
Կենդանիների մոտ արձանագրված վարակիչ հիվանդություններ
|
Միավորը
|
Բարձր ռիսկային հիվանդություններ
· Անասնահամաճարակներ
· Անասնահամաճարակներից բխող առողջական (հիվանդության հարուցչի ախտածնություն՝ ախտածնության աստիճան /վիրուլենտություն/ և տոքսիկություն), տնտեսական (կենդանիների անկումներ, մթերատվության կորուստ) և սոցիալական (բնակչության շրջանում հիվանդության դեպքեր) զգալի հետևանքներ
· Կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների արագ տարածման բարձր հավանականություն
· Կենդանիների վարակիչ հիվանդությունների մարդկանց վարակելու բարձր հավանականություն (բնակչության շրջանում հիվանդության դեպքեր)
· Անասնահամաճարակների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների արագ
արձագանքման մեխանիզմների բացակայություն
· Անասնահամաճարակների կառավարման, պայքարի և կանխարգելման հրահանգներով, ընթացակարգերով սահմանված պահանջների չկատարում
|
30
|
Միջին ռիսկային հիվանդություններ
· Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումներ
· Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումներից բխող առողջական
(հիվանդության հարուցչի ախտածնության աստիճանը /վիրուլենտություն/, տոքսիկություն) և տնտեսական (կենդանիների անկում, մթերատվության կորուստ) հետևանքներ
· Կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների արագ տարածման ցածր հավանակությունը
· Կենդանիների մոտ արձանագրված հիվանդությունները մարդկանց չեն փոխանցվում
· Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արագ արձագանքման մեխանիզմները բավարար չեն, իրականացված պայքարի և կանխարգելման միջոցառումները բավարար չեն լիովին վերացնելու հիվանդությունները
· Անասնահամաճարակների կառավարման, պայքարի և կանխարգելման հրահանգներով և ընթացակարգերով սահմանված պահանջները իրականացում են մասնակի
|
20
|
Ցածր ռիսկային հիվանդություններ
· Կենդանիների վարակիչ հիվանդությունների առանձին դեպքերի արձանագրում
· Կենդանիների վարակիչ հիվանդությունների հետևանքներով տնտեսական կորուստները չեն գերազանցում նախորդ տարիների ցուցանիշները
· Կենդանիների մոտ արձանագրված հիվանդությունները մարդկանց չեն փոխանցվում
· Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արագ արձագանքման մեխանիզմները բավարար չեն, իրականացվում են հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումեր, որոնք բավարար չեն լիովին վերացնելու hիվանդությունը, հիվանդությունների դեպքերի մասին ծանուցվում են լիազոր մարմին
· Անասնահամաճարակների կառավարման, պայքարի և կանխարգելման հրահանգներով և ընթացակարգերով սահմանված պահանջները իրականացվում են ոչ լիարժեք
|
10
|
- 19. Վերահսկողության ընթացքում բացահայտված անասնաբուժության բնագավառի օրենսդրական պահանջների անհամապատասխանության հիման վրա տրված հանձնարարականների (կարգադրագրերի) չկատարման, կամ ոչ պատշաճ կատարման, միևնույն հիմքերով խախտումների-տուգանքների կրկնության գրանցման առկայությունը, որպես անհատական ռիսկի չափանիշ, դասակարգվում է N10 աղյուսակում:
Հաշվառված խախտումների դասակարգումը
N10 աղյուսակ
Տեսուչների հանձնարարականների (կարգադրագրերի) կատարումը
|
Միավորը
|
· Չեն ապահովում Տեսչական մարմնի հանձնարարականները
· Առկա են կրկնվող տուգանքներ միևնույն պատճառով
|
20
|
· Տեսչական մարմնի հանձնարարականները կատարվում են ոչ պայմանավորված ժամկետներում և մասնակի
· Կենդանիների առողջության վտանգների կառավարման ուղղությամբ աշխատանքները կատարվում են մասնակի
|
10
|
- ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ
- Ըստ ընդհանուր ռիսկայնության չափանիշների հանրագումարի (անհատական և ոլորտային ռիսկերի), օբյեկտները դասակարգվում են երեք խմբի` բարձր, միջին և ցածր ռիսկայնության (N11 աղյուսակ):
Ռիսկայնության դասակարգումը տոկոսներով
N11աղյուսակ
Ռիսկի խմբերը
|
Միավորը
|
1.
|
Ցածր ռիսկայնություն
|
0%-30% ներառյալ
|
2.
|
Միջին ռիսկայնություն
|
31%-79% ներառյալ
|
3.
|
Բարձր ռիսկայնություն
|
80%-100% ներառյալ
|
- 21. Մինչև սույն մեթոդաբանության V գլխի անասնաբուժական գործունեություն իրականացնող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, ընդհանուր ռիսկի գնահատումը կատարվում է միայն հետևյալ չափանիշների հիման վրա`
1) ոլորտային ռիսկ.
2) օբյեկտների տարեկան շրջանառություն.
3) նպատակային շուկա:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2019 թվականի
………………………-ի N………..-Ն որոշման
Հավելված N3
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 27-ի N1679-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Ռիսկայնությունը որոշող չափանիշները և մեթոդաբանությունը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) հնարավորություն կտան`
1) վերլուծել և գնահատել պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության փուլերի հետ կապված գործունեություն իրականացնող և ջերմատնային տնտեսությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ)՝ ըստ ռիսկայնության աստիճանի.
2) ձևավորել ըստ ռիսկայնության աստիճանի տվյալների բազա` օբյեկտները դասակարգել ըստ ռիսկայնության.
3) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխել Տեսչական մարմին առկա ռեսուրսները, դրանք նպատակաուղղելով առավել ռիսկային օբյեկտների վրա:
- ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
- Ռիսկը՝ բուսասանիտարիայի ոլորտում գործառույթներ իրականացնող օբյեկտների գործունեության արդյունքում բույսերին, բուսական արտադրանքին, մարդու և կենդանիների կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է, հաշվի առնելով կենսաբանական և տնտեսական վնասի աստիճանը:
Բուսասանիտարիայի բնագավառում տարբերակվում է գործունեության ոլորտի և անհատական ռիսկերը:
- Գործունեության ոլորտի ռիսկը (այսուհետ՝ ոլորտային ռիսկ)՝ չափանիշ է, որի համար հիմք են ընդունվում օբյեկտների գործունեության բնույթը/տեսակը ու վտանգավորությունը` ըստ առաջացող հնարավոր բացասական հետևանքների:
Մի քանի ոլորտներում գործունեության իրականացման դեպքում օբյեկտի ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:
- Անհատական ռիսկը՝ օբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողություններն են, ինչպես նաև դրանց գործունեության վերաբերյալ ներկայացված բողոքների ուսումնասիրություններն ու վերլուծությունները:
III. ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Բուսասանիտարիայի բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտի ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 230 է:
Rը=Rո +Rա
Որտեղ` Rը – օբյեկտի ընդհանուր ռիսկ,
Rո - ոլորտային ռիսկ,
Rա - անհատական ռիսկ:
- Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերի նախնական գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ`
1) Քայլ 1. Օբյեկտների գործունեության տեսակների (ոլորտային) ռիսկայնության գնահատում.
2) Քայլ 2. Օբյեկտների անհատական ռիսկայնության գնահատում.
3)Քայլ 3. Ընդհանուր ռիսկայնության միավորի արդյունքներով` օբյեկտների դասակարգում ըստ ռիսկայնության խմբերի:
- ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿ
- 7. Նախնական, բուսասանիտարիայի բնագավառում վերահսկման օբյեկտների ոլորտային ռիսկը հաշվարկվել է այդ նպատակով ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի կողմից, որը հաշվարկելիս հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչում (այսուհետ` ՏԳՏԴ) գործունեության տեսակները, դրանց վտանգավորությունը ու վնասի աստիճանը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների, ստուգումների, մոնիթորինգային ծրագրերի արդյունքները, ներկայացված բողոքների վերլուծությունները, ինչպես նաև առկա նորմատիվ իրավական ակտերի պահանջների ծավալը և բարդությունը: Արդյունքները ներկայացված են N1 աղյուսակում: Ոլորտային ռիսկի չափանիշը գործունեության տեսակի ռիսկն է, որի առավելագույն միավորը 60 է:
Ոլորտային ռիսկի դասակարգումը
N1 աղյուսակ
Հ/Հ
|
Գործունեության տեսակը
|
ՏԳՏԴ Ծածկագիր
|
Միավորը
|
1
|
2
|
3
|
4
|
1.
|
Պեստիցիդների առևտուր կամ իրացում
|
46.75.1; 46.75.2;
47.76.2 (բացառությամբ սերմերի)
|
60
|
2.
|
Ագրոքիմիկատների, հանքային պարարտանյութերի մեծածախ առևտուր կամ իրացում
|
46.75.1; 46.75.2;
47.76.2; 47.78.9 (բացառությամբ սերմերի)
|
40
|
3.
|
Պեստիցիդների պահպանում
|
01.61.9; 52.10; 52.10.0
|
50
|
4.
|
Ագրոքիմիկատների պահպանում
|
01.6.9; 52.10.; 52.10.0
|
30
|
5.
|
Պեստիցիդների տեղափոխում
|
01.6.9
|
40
|
6.
|
Ագրոքիմիկատների տեղափոխում
|
01.6.9
|
30
|
7.
|
Պեստիցիդների օգտագործում (իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր)
|
01.6.9
|
50
|
8.
|
Ագրոքիմիկատների օգտագործում (իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր)
|
01.1-01.11.3; 01.13.1-01.19.9; 01.21.0-1.29.9
|
40
|
9.
|
Հիդրոպոնիկ ջերմատնային տնտեսություններ (իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր)
|
01.13.5
|
30
|
10
|
Ավանդական ջերմատնային տնտեսություններ (իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատեր)
|
01.13.5
|
50
|
|
|
|
|
|
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներդնելուց 3 տարի անց, ոլորտային ռիսկը ենթակա է յուրաքանչյուր 3 տարին մեկ վերագնահատել, ունենալով հավաքագրված վիճակագրական տվյալներ:
- Ոլորտային ռիսկայնությունը վերագնահատվում է համաձայն ստորև ներկայացված մեթոդաբանության.
1) Քայլ 1. Գնահատվում է գործունեության տեսակի առավելագույն վնասի ռիսկայնությունը` օբյեկտի գործունեության հետևանքով բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի ժամանակ օգտագործվող պեստիցիդների և հողատածքների պարարտացման ագրոքիմիական միջոցների արդյունավետության մակարդակը, մարդկանց, բուսական ու կենդանական աշխարհին (այսուհետ՝ կենսաբազմազանությանը), շրջակա միջավայրին վտանգի ենթարկվելու հավանականությունը և դրանց հետևանքների ու տնտեսական վնասների վիճակագրական տվյալները: Որևէ օբյեկտում առավելագույն բացասական հետևանքներ ամրագրած վիճակագրական տվյալները համարվում են տվյալ գործունեության տեսակը բնութագրող տվյալներ և դրանցով է գնահատվում գործունեության տեսակը:
Ռիսկի գնահատում՝ իրադարձության վնասի (հետևանքների) չափանիշների
N2 աղյուսակ
Իրադարձության վնասը
|
Վնասին բնորոշ չափանիշներ
|
Ծանր (վերականգնման համար անհրաժեշտ երկար ժամանակահատված)
|
- բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի արդյունավետության զրոյական մակարդակ
- բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման զրոյական արդյունավետության մակարդակ,
- մարդկանց, կենսաբազմազնության և շրջակա միջավայրի վտանգի հավանականության բարձր մակարդակ,
- տնտեսական առավելագույն վնասներ
|
Միջին (չափավոր աստիճանի ռեսուրսներ և ժամանակ պահանջող իրադարձություն)
|
- բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի արդյունավետության բավարար մակարդակ
- բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման արդյունավետության բավարար մակարդակ,
- մարդկանց, կենսաբազմազնության և շրջակա միջավայրի վտանգի հավանականության նվազագույն մակարդակ
- տնտեսական մեծ վնասներ
|
Թեթև (նվազագույն ազդեցություն)
|
- բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի արդյունավետության լավ մակարդակ
- բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման արդյունավետության լավ մակարդակ
- մարդկանց, կենսաբազմազնության և շրջակա միջավայրի վտանգի հավանականության զրոյական մակարդակ
- տնտեսական նվազագույն վնասներ
|
2) Քայլ 2. Գնահատվում է գործունեության տեսակում տվյալ վնասակար իրադարձության հաճախականության ռիսկայնությունը` դրանով պայմանավորված և դրանց բացասական հետևանքների վիճակագրությամբ:
Ռիսկի գնահատում` իրադարձության հաճախականության չափանիշներ
N3 աղյուսակ
Հաճախականության դրսևորումը
|
Հաճախականության դրսևորման չափանիշները
|
Շատ հնարավոր
|
Տեղի է ունեցել մեկ անգամ անցած 12 ամսվա ընթացքում
|
Հնարավոր
|
Նման դեպք տեղի է ունեցել անցած 36 ամսվա ընթացքում
|
Հազվադեպ
|
Նման դեպք տեղի չի ունեցել անցած 36 ամսվա ընթացքում
|
3) Քայլ 3. Համադրելով տեղի ունեցած իրադարձության առավելագույն բացասական հետևանքներն այդ հետևանքի դրսևորման հաճախականության հետ` ստանում ենք տվյալ գործունեության տեսակի ռիսկայնության միավորը: Իրադարձությունների վնասի (հետևանքների) չափանիշների և իրադարձության հաճախականության չափանիշների գնահատականի փոխհամակցվածությունը ներկայացված է N4 աղյուսակում: Այն դեպքում, երբ նույն գործունեության տեսակը գնահատելիս ստացվում է վերջնական ոլորտային ռիսկի տարբեր արժեքներ, ապա որպես գործունեության տեսակի ռիսկի միավոր ընդունվում է առավելագույն արժեքը:
Ռիսկի գնահատում` իրադարձության ռիսկայնության գնահատում
N4 աղյուսակ
|
Ծանր
|
Միջին
|
Թեթև
|
|
Շատ հնարավոր
|
80
|
70
|
50
|
Հնարավոր
|
70
|
50
|
40
|
Հազվադեպ
|
50
|
30
|
20
|
- Անհրաժեշտ է նշել, որ ոչ բոլոր ոլորտներն են հնարավոր գնահատել, հիմնվելով միայն վիճակագրական տվյալների վրա: Խոսքն այն ոլորտների մասին է, որոնց վերաբերյալ հնարավոր չէ հավաքագրել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև այն ոլորտների, որտեղ անցանկալի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը ցածր է, իսկ ակնկալվող վնասի չափը աղետալի: Նման դեպքերում ոլորտային ռիսկայնության միավորը մնում է անփոփոխ և հաշվարկվում է համաձայն նախնական գնահատման արդյունքների:
- Ռիսկի համակարգի միջոցով ընդհանուր ռիսկի հետագա գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ.
1) Քայլ 1. Ոլորտային ռիսկի վերագնահատում, որը թարմացվում է երեք տարին մեկ անգամ նախորդող 3 տարիների տվյալների հիման վրա.
2) Քայլ 2. Անհատական ռիսկերի առկա տվյալների ամփոփում և դրա հիման վրա օբյեկտների անհատական ռիսկայնության որոշում.
3) Քայլ 3. Ընդհանուր ռիսկայնության միավորի արդյունքներով` ստուգմանը ենթակա օբյեկտների դասակարգում ըստ ռիսկայնության խմբերի:
- ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿ
- Անհատական ռիսկի չափանիշներն են`
1) տարեկան շրջանառության չափը.
2) հողատարածքը (հա).
3) նպատակային շուկան.
4) ստուգաթերթի նախորդ ստուգման արդյունքը (եթե առկա է).
5) նախորդ երեք տարվա ընթացքում արձանագրված բույսերի վնասակար օրգանիզմները
6) վերահսկողության արդյունքով հաշվառված խախտումները:
- Օբյեկտի անհատական ռիսկը հավասար է տարեկան շրջանառության չափի, նպատակային շուկայի, ստուգաթերթի արդյունքների, նախորդ երեք տարվա ընթացքում արձանագրված վնասակար օրգանիզմների և վերահսկողության խախտումների հաշվառումների ռիսկերի միավորների հանրագումարին:
- Օբյեկտի շրջանառության մեծությունն անհատական ռիսկերի գնահատման չափանիշ է, որքան մեծ է օբյեկտի տարեկան շրջանառության չափը, այնքան ավելանում է նրա հնարավոր ռիսկի աստիճանը: Շրջանառության չափերից կախված դասակարգումը տրված է N5 աղյուսակում:
Ռիսկի դասակարգումը նախորդ տարվա տվյալներով` ըստ շրջանառության չափերի
N5 աղյուսակ
Շրջանառությունը
|
Միավոր
|
1.
|
150 մլն դրամից ավելի
|
30
|
2.
|
100 - 150 մլն դրամ
|
20
|
3.
|
50 - 100 մլն դրամ
|
15
|
4.
|
10-50 մլն դրամ
|
10
|
5.
|
մինչև 10 մլն դրամ
|
5
|
- 15. Անհատական ռիսկերի գնահատման չափանիշ է հողատարածքի չափերը, որքան մեծ է հողատարածքը, այնքան ավելանում է նրա հնարավոր ռիսկի աստիճանը և բացասական հետևանքները: Հողատարածքի մակերեսներից կախված դասակարգում տրված է N6 աղյուսակում:
Ռիսկի դասակարգումը ըստ հողատարածքների մակերեսի
N6 աղյուսակ
Հողատարածք (հա)
|
Միավոր
|
1.
|
25 և ավելի
|
30
|
2.
|
10 - 25
|
20
|
3.
|
3-10
|
15
|
4.
|
1-3
|
10
|
5.
|
0.2-1
|
5
|
- Նպատակային շուկայի ներգրավածությունից կախված, անհատական ռիսկին բնորոշ չափանիշը դասակարգվում է N7 աղյուսակում:
Նպատակային շուկա
N7 աղյուսակ
Շուկաները
|
Միավոր
|
1.
|
Ազգային և միջազգային շուկաներ
|
30
|
2.
|
Միայն ազգային կամ միջազգային շուկա
|
20
|
3.
|
Մարզային շուկա
|
10
|
4.
|
Համայնքային շուկա
|
5
|
- Ստուգաթերթով գնահատված արդյունքից կախված (անհամապատասխանությունների քանակը %-ով արտահայտված) օբյեկտի անհատական ռիսկին բնորոշ չափանիշը դասակարգվում է N8 աղյուսակում:
Ստուգաթերթերի արդյունքներով դասակարգումը
N8 աղյուսակ
Անհամապատասխանությունների քանակը (%-ով)` ըստ ստուգաթերթի
|
Միավորը
|
1.
|
Ստուգաթերթի հարցերի 41 %-ից ավելին
|
30
|
2.
|
Ստուգաթերթի հարցերի 21 - 40%-ը
|
20
|
3.
|
Ստուգաթերթի հարցերի 10- 20%-ը
|
10
|
- Անհատական ռիսկերի գնահատման չափանիշ է նախորդող երեք տարվա ընթացքում արձանագրված վնասակար օրգանիզմների ռիսկայնությունը: Օբյեկտներում արձանագրված վնասակար օրգանիզմների ռիսկայնությունից կախված դասակարգումը տրված է N9 աղյուսակում:
Դասակարգում ըստ նախորդ երեք տարվա արձանագրված վնասակար օրգանիզմների
N9 աղյուսակ
Արձանագրված վնասակար օրգանիզմներ
|
Միավորը
|
Բարձր ռիսկային` բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ.
· Կարանտին օրգանիզմից զերծ գոտում կարանտին վնասակար օրգանիզմով վարակվածություն
· Կարանտին վնասակար օրգանիզմի վարակվածությունից բխող հնարավոր վնասի՝ կենսաբանական և տնտեսական զգալի հետևանքներ
· Բույսերի շրջանում կարանտին վնասակար օրգանիզմի տարածման և վարակվածության բարձր հավանականություն
· Կարանտին գոտում իրականացվող կարանտին վնասակար օրգանիզմի դեմ պայքարի միջոցառումների մեխանիզմների բացակայություն
· Կարանտին գոտում լիազոր մարմնի կարանտին վնասակար օրգանիզմի պայքարի և կանխարգելման ընթացակարգերով ու հրահանգներով սահմանված պահանջները չեն իրականացվում
|
30
|
Միջին ռիսկային` բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ
· Վնասակար օրգանիզմի օջախների արձանագրում
· Վնասակար օրգանիզմի օջախների կենսաբանական և տնտեսական վնասները
· Վնասակար օրգանիզմի տարածման հավանակություն
· Վնասակար օրգանիզմի օջախների վերացման և տարածման կանխարգելման պայքարի միջոցառումները բավարար չեն լիովին վերացնելու վնասակար օրգանիզմը
|
20
|
Ցածր ռիսկային՝ բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ.
· Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերի արձանագրում
· Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերից բխող տնտեսական կորուստները չեն գերազանցում նախորդ տարիների ցուցանիշները
· Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերը այլ մշակաբույսերի համար ռիսկային չեն
|
10
|
- 19. Վերահսկողության ընթացքում բացահայտված բուսասանիտարիայի բնագավառի օրենսդրական պահանջների անհամապատասխանության հիման վրա օբյեկտին տրված հանձնարարականների (կարգադրագրերի) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, միևնույն հիմքերով խախտումների-տուգանքների կրկնության գրանցման առկայությունը, որպես անհատական ռիսկի չափանիշ, դասակարգվում է N10 աղյուսակում:
Հաշվառված խախտումների դասակարգումը
N10 աղյուսակ
Տեսուչների հանձնարարականների (կարգադրագրերի) կատարումը
|
Միավորը
|
· Չեն ապահովում Տեսչական մարմնի հանձնարարականները
· Առկա են կրկնվող տուգանքներ միևնույն պատճառով
|
20
|
· Տեսչական մարմնի հանձնարարականները կատարվում են ոչ պայմանավորված ժամկետներում և մասնակի
· Կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման ուղղությամբ աշխատանքները կատարվում են մասնակի
|
10
|
- ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ
- Ըստ ընդհանուր ռիսկայնության չափանիշների հանրագումարի (անհատական և ոլորտային ռիսկերի), օբյեկտները դասակարգվում են երեք խմբի` բարձր, միջին և ցածր ռիսկայնության (N11 աղյուսակ):
Ռիսկայնության դասակարգումը տոկոսներով (%)
N11 աղյուսակ
Ռիսկի խմբերը
|
Միավորը
|
1.
|
Ցածր ռիսկայնություն
|
0%-30% ներառյալ
|
2.
|
Միջին ռիսկայնություն
|
31%-79% ներառյալ
|
3.
|
Բարձր ռիսկայնություն
|
80%-100% ներառյալ
|
- 21. Մինչև սույն մեթոդաբանության V գլխի բուսասանիտարիայի գործունեություն իրականացնող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, ընդհանուր ռիսկի գնահատումը կատարվում է միայն հետևյալ չափանիշների հիման վրա`
1) ոլորտային ռիսկ.
2) տարեկան շրջանառության չափ.
3) նպատակային շուկա: