Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

“___” ___________ 2019 թ.  N ____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------

 

<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման`

1) վերնագրից հանել «, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու» բառերը,

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների (այսուհետ՝ հաստատություն) ֆինանսավորումն իրականացնել հետևյալ բանաձևերով.

1.1. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163՝ հիմնական, մինչև 208՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝

 Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ.

1.2. 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝

Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար դպրոցին հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն դպրոցի սովորողների թիվն է,

Սգ1, Սգ2 - ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն է,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանի,

ՈՒՆա–ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ծախսերը»:  

3) 2-րդ կետում՝

ա. «ֆինանսների» բառը փոխա­րի­նել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով, 

բ. հանել «Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կրթության և գիտության նախարարի հետ համատեղ» և «սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը և տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը» բառերը:

4) 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան

 

  • Discussed

    30.07.2019 - 18.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13423

Print

Suggestions

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

15.08.2019

8) Առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է դպրոցների ֆինանսավորման առաջարկվող մոդելը նպաստելու կրթության նպատակներին հասնելուն:

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

15.08.2019

7) Բանաձևը չի անդրադառնում կրթության որակի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրեի համաձայն «կրթության ոլորտի գլխավոր հիմնախնդիրն է միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան որակի ապահովումը», խնդրում ենք ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատրաստվում խրախուսել կրթության որակը բարելաված դպրոցներին և օժանդակել որակի բարելավման հետ կապված խնդիրներ առերեսողներին:

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

15.08.2019

6) Կարծում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին վերաբաշխում կատարելու իրավունքից զրկելը դրական քայլ է, սակայն առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է ԿԳՄՍՆ-ն պատրաստվում լուծել ֆինանսավորման հետ կապված ծագող հարցերը, եթե այդպիսիք առաջանան բանաձևի ներդրման նախնական փուլերում (հաշվի առնելով, որ բանաձևը չի փորձարկվել կամ եթե փորձարկվել է, դրա արդյունքները չեն ներկայացվել նախագծի հիմնավորումներում):

See more