Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Դասարանի փոքր միջին խտություն ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ:

Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ:  

 

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման չափը որոշվում է ՀՀ կառավարության՝ 2006թ. N1262-Ն որոշմամբ հաստատված բանաձևով և ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամաններով հաստատվող բանաձևի գործակիցներով: Բանաձև առանցքային փոփոխականը դպրոցում սովորող երեխաների թիվն է: Ներկայիս բանաձևը չի ապահովում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորում: Իրավիճակը լուծելու համար մարզերին թույլատրված է վերաբաշխել մարզին հատկացվող միջոցները՝ մեծ դպրոցներին հասանելիք միջոցները ուղղորդելով դեպի փոքր դպրոցներ:

Այնուամենայնիվ, եթե մարզի դպրոցների միջին ցուցանիշները (մասնավորապես՝ դասարանի միջին խտությունը) ցածր է բյուջեի հիմքում դրված ցուցանիշից, խնդիրը չի լուծվում: Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան:

Սույն իրավական ակտով առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաև նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա.

  • այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը,
  • վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը,
  • պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչև նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն:

 

Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրային միջոցների առավել արդյունավետ և արդարացի բաշխմանը, ապահովելով թերկոմպլեկտավորված հանրակրթական դպրոցների բավարար ֆինանսավորում և ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացում:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ման կամ ծախսերի ավելացման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավա­կան ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

  • Discussed

    30.07.2019 - 18.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12380

Print

Suggestions

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

15.08.2019

8) Առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է դպրոցների ֆինանսավորման առաջարկվող մոդելը նպաստելու կրթության նպատակներին հասնելուն:

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

15.08.2019

7) Բանաձևը չի անդրադառնում կրթության որակի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրեի համաձայն «կրթության ոլորտի գլխավոր հիմնախնդիրն է միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան որակի ապահովումը», խնդրում ենք ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատրաստվում խրախուսել կրթության որակը բարելաված դպրոցներին և օժանդակել որակի բարելավման հետ կապված խնդիրներ առերեսողներին:

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

15.08.2019

6) Կարծում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին վերաբաշխում կատարելու իրավունքից զրկելը դրական քայլ է, սակայն առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է ԿԳՄՍՆ-ն պատրաստվում լուծել ֆինանսավորման հետ կապված ծագող հարցերը, եթե այդպիսիք առաջանան բանաձևի ներդրման նախնական փուլերում (հաշվի առնելով, որ բանաձևը չի փորձարկվել կամ եթե փորձարկվել է, դրա արդյունքները չեն ներկայացվել նախագծի հիմնավորումներում):

See more