Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս քաղաքացիական հարաբերություններում պետության, համայնքի պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելիս վերջիններիս և իրենց կոնտրագենտների շահերի բախման բացահայտման տեսանկյունից քաղաքացիական օրենսդրությունը հստակ մեխանիզմներ չի սահմանում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերլուծությունը ցույց է տալիս, որ պետության կամ պետության մասնակցությամբ կազմակերպությունների՝ այլ կոնտրագենտների հետ պայմանագիր կնքելիս վերջինիս իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները կարող են մնալ չբացահայտված, ինչը խոչընդոտում է հատկապես պետության մասնակցությամբ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկությանը, կոնտրագենտների և պաշտոնատար անձանց շահերի բախման, կոռուպցիոն դեպքերի և այլ չարաշահումների բացառմանը:

Չնայած կողմերը կարող են պայմանագրային հարաբերությունների շրջանակներում պայմանագրով նախատեսել նման տեղեկությունների բացահայտման մեխանիզմներ, սակայն, հաշվի առնելով պետության մասնակցությամբ քաղաքացիական հարաբերությունների առանձնահատկություններն ու կարևորությունը՝ խնդիրը պահանջում է օրենսդրական իմպերատիվ հստակ լուծումներ՝ հարցը չթողնելով կողմերի կամահայտնությանը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ խնդիրը մասամբ կարգավորված է պետական գնումների գործընթացում, մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՕ-21-Ն օրենքով (28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետ) ներդրվել է գնման գործընթացներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց գնումներին մասնակցելու դեպքերը հնարավորինս բացառող համակարգ, որով նախատեսվում է, որ մասնակիցը պետք է հայտով ներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները: Բարձրացված խնդիրը, սակայն, գնումներից բացի այլ պայմանագրային հարաբերություններում մնում է չլուծված, իսկ գնումների գործընթացում բացահայտման ենթակա՝ մասնակցի իրական շահառուների շրջանակը բավականին նեղ է, ի տարբերություն, օրինակ, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինասնավորման մասին» օրենքի իմաստով որպես կազմակերպությունների իրական շահառու դիտարկվող անձանց շրջանակի:

Հատկանշական է, որ պետական մասնակցությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկության խնդրի կարևորությունը ընդգծվում է նաև միջազգային պրակտիկայում: Այսպես՝ OECD (Organisation for Economic Co-operation and Develompent) 2015 թվականի «Պետական մասնակցությամբ կազմակերպությունների կորպորատիվ կառավարման մասին» ուղեցույցը առաջարկում է պետություններին ջանքեր գործադրել պետական մասնակցությամբ կազմակերպությունների հատվածում թափանցիկությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու ուղղությամբ[1]: 2015 թվականից առ այսօր եվրոպական պետությունները համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով քայլեր են ձեռնարկում պետական մասնակցությամբ կազմակերպությունների ոլորտում հաշվետվողականությունը և թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ:

Ավելին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 30.12.2011 թվականի որոշմամբ պարտավորեցրել է պետական մասնակցությամբ ընկերություններին և պետական բանկերին բացահայտելու իրենց կոնտրագենտների բենեֆիցիարներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, որը հայտնի է որպես Know your client (KYC) ընթացակարգ:

Վերոգրյալը վկայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Գնումների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով`

1) նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս կոնտրագենտների կողմից իրենց իրական շահառուներին առնչվող տեղեկատվության անվերապահ բացահայտման պարտականություն՝ այդ մասին նոտարի մոտ արված բանավոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, ընդ որում, նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 338.1-ին հոդվածով.

2) կեղծ տեղեկություններ տրամադրելու կամ տրամադրված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու պարագայում այդ մասին նոր հայտարարարություն չներկայացնելու համար նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների՝ կնքված պայմանագրից միակողմանի հրաժարվելու և պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցում պահանջելու իրավունքը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել և վերացնել  պետության և պետության մասնակցությամբ կազմակերպությունների և նրանց կոնտրագենտների միջև պայմանագրեր կնքելիս պաշտոնատար անձանց շահերի բախումը:

 

[1]Տե՛ս https://www.oecd.org/daf/ca/2016-SOEs-issues%20paper-Transparency-and-disclosure-measures.pdf

  • Discussed

    05.02.2019 - 21.02.2019

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7881

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

06.02.2019

Ներկայացված նախագիծը լրացուցիչ վարչական բեռ է տնտեսվարող սուբյեկտի վրա։ Բացի այդ ներկայացված հիմնավորումները զերծ են որևէ տրամաբանությունից։ Մասնավորապես, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով եկամուտի աղբյուրի հիմնավորման կարիք կա այլ ոչ թե հակառակը։ Տվյալ դեպքում եկամտի աղբյուր է հանդիսանում ՀՀ պետության կամ «Գնումների մասին» ՀՀ օրենքով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտի կողմից մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների կամ կատարված աշխատանքների դիմաց ստացված եկամուտներ են։ Բացի այդ, նախագծով ներկայացված չէ ազդեցության գնահատում։ Առաջարկում եմ ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։

See more