Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 06.02.2019 21:20:23 Ներկայացված նախագիծը լրացուցիչ վարչական բեռ է տնտեսվարող սուբյեկտի վրա։ Բացի այդ ներկայացված հիմնավորումները զերծ են որևէ տրամաբանությունից։ Մասնավորապես, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով եկամուտի աղբյուրի հիմնավորման կարիք կա այլ ոչ թե հակառակը։ Տվյալ դեպքում եկամտի աղբյուր է հանդիսանում ՀՀ պետության կամ «Գնումների մասին» ՀՀ օրենքով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտի կողմից մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների կամ կատարված աշխատանքների դիմաց ստացված եկամուտներ են։ Բացի այդ, նախագծով ներկայացված չէ ազդեցության գնահատում։ Առաջարկում եմ ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։ Չի ընդունվել: Նախագծերով առաջարկվող կարգավորումների նպատակը ոչ թե տնտեսվարող սուբյեկտների եկամտի աղբյուրը պարզելն է, այլ պետության և պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերություններում հնարավոր շահերի բախումները բացառելը: