Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2018 թվականի N             -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N1061-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
  • Որոշման նախաբանում «և 25-րդ ու 26-րդ հոդվածների» բառերը փոխարինել «, 25-րդ, 26-րդ հոդվածների, 36.2-րդ հոդվածի 3-րդ և3-րդ հոդվածի 6-րդ մասերի» բառերով.
  • Որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-10-րդ ենթակետերով.

«3) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու, սոցիալական դեպքի վարման կարգը՝ համաձայն N3 հավելվածի.

4) դիմումի, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը՝ համաձայն N4 հավելվածի.

5) ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների  միջև փոխանակման կարգը՝ համաձայն N5 հավելվածի.

6) միասնական տեղեկատվական համակարգի, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին նախարարությունների և այլ պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխանակվող տեղեկատվությունը՝ համաձայն N6 հավելվածի.

7) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառման, ընտանիքների անապահովության գնահատման, ինչպես նաև այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար պահանջվող տվյալների (փաստաթղթերի), համապատասխան մարմինների (կազմակերպությունների) էլեկտրոնային տեղեկատվական բազաներից առցանց ստացվող տվյալների ցանկը՝ համաձայն N7 հավելվածի.

8) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը՝ համաձայն N8 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը՝ ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների՝ համաձայն N9 հավելվածի

10) ընտանիքի անապահովության գնահատման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի»

  • Որոշումը լրացնել նոր՝

ա. N3 հավելվածով՝ համաձայն N1 հավելվածի.

բ. N4 հավելվածով՝ համաձայն N2 հավելվածի.

գ. N5 հավելվածով՝ համաձայն N3 հավելվածի.

դ. N6 հավելվածով՝ համաձայն N4 հավելվածի.

ե. N7 հավելվածով՝ համաձայն N5 հավելվածի.

զ. N8 հավելվածով՝ համաձայն N6 հավելվածի.

է. N9 հավելվածով՝ համաձայն N7 հավելվածի.

զ. N10 հավելվածով՝ համաձայն N8 հավելվածի.

  • Որոշման N1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստանում է ֆիզիկական անձանց գրավոր դիմումները և ընթացք է տալիս դրանց.»

  • Որոշման N1 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» պարբերություններով.

«դ. ընտանիքների անապահովության միավորի հիման վրա նշանակվող սոցիալական աջակցության կամ պետական նպաստների նշանակման ու վճարման կարգերի վերաբերյալ.

ե. դիմողի հետ ճշտում է ընտանիքի փաստացի կազմի ու տեղական ռեգիստրում հաշվառված անձանց, ընտանիքի յուրաքանչյուր անձի սոցիալական կարգավիճակն ու այլ տվյալները՝ համապատասխան տեղեկատվական շտեմարաններում ներառված տվյալների հետ համապատասխանությունը, իսկ դրանց անհամապատասխանության հայտնաբերման դեպքում դիմողին ուղղորդում է համապատասխան պետական մարմին (կազմակերպություն)` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի մասին:».

  • Որոշման N1 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ ենթակետով ՝

«5.1) հաշվառում է ընտանիքին՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և իրականացնում ընտանիքի սոցիալական գնահատում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1061-Ն որոշման N3 հավելվածի.

  • Ուժը կորցրած ճանաչել որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետը, 5-14-րդ կետերը.
  • Որոշման N1 հավելվածի 3-րդ կետի 13-րդ և 14-րդ ենթակետերը «կարգով» բառերից հետո լրացնել «ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով» բառերը:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները գործարկելու մասին» N 185-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ   խմբագրությամբ՝

«1. Գործարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N582-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում (այսուհետ՝ ցանկ) նշված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան)»:

2) ուժը կորցրած ճանաչել որոշման Հավելվածը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ կետը՝

ա. «Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Ծափաթաղ գյուղը» բառերով,

բ. «Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Ծափաթաղ գյուղի» բառերով,

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 7-րդ կետը՝

ա. «Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հողմիկ գյուղի» բառերով,

բ. «Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Հողմիկ գյուղ» բառերով,

3) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 9-րդ կետը «Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղերի» բառերով,

4) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 15-րդ կետը «քաղ. Ջերմուկ» բառերից հետո լրացնել «, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր» բառերով,

5) որոշման N 2 հավելվածի աղյուսակի՝

ա. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «6.1-րդ և 6.2-րդ» բաժիններով՝ 

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ

6.1. Թալինի                               

Թալինի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն

Արագածոտնի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ

Վանաձոր քաղաք

6.2. Վանաձորի                               

Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին

Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն

Լոռու մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական    հանձնաժողով»,

բ. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1.-րդ կետով՝

«8.1. Ամասիայի

Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն

Շիրակի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

գ. «Երևան քաղաք» բաժինը լրաԱցնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով՝

«19. Մալաթիա-Սեբաստիայի                               

Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության տարածքային բաժին

Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոն

Երևանի N 4 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

 4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) N8 հավելվածի

ա. 4-րդ կետում «ընտանիքների անապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 3 հավելվածով սահմանված կարգով ընտանիքի սոցիալական»,  «պետական նպաստների» բառերը «Սոցիալական աջակցության» բառերով, իսկ «11» թիվը՝ «36.2» թվով.

բ. 5-րդ կետում «դիմում-հայտարարագիր» բառը փոխարինել «դիմում և հայտարարագիր» բառերով.

գ. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 42-րդ» բառերը փոխարինել «Որոշման N 3 հավելվածի 5-րդ» բառերով.

դ. 8-րդ և 38-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 42-րդ» բառերը փոխարինել «Որոշման N 3 հավելվածով» բառերով.

ե. 21-րդ կետը «տեղական ինքնակառավարման» բառերից հետո լրացնել «կամ բազմաբնակարան շենքի կառավարման», իսկ «ընթացքում» բառից հետո «՝ վճարող մարմնին ուղղված տարածքային կենտրոնի պաշտոնական գրության հիման վրա՝ նշված ամիսների համար (վերահաշվարկի կարգադրությամբ)» բառերը.

զ. «24-րդ կետում  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի N 2 ձևի» բառերը փոխարինել «Որոշման N4 հավելվածի» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N145-Ն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերը:

  1. Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015 թվականի  սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և  (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N9 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալությանև հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «14-րդ, 16-րդ, 60-րդ» թվերը փոխարինել «41-րդ, 43-րդ, 89-րդ» թվերով:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման հավելվածի`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-15-րդ ենթակետերով.

«13) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն.

14) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները.

15) առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.».

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» և «ժզ» պարբերություններով.

«ժե. հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները.

ժզ. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.».

3) 3-րդ կետի 10-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով՝ իրենց հոլովաձևերով.

4) 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» բառերը փոխարինել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» բառերով.

5) 3-րդ կետի 9-րդ ենթակետում, աղյուսակի 3-րդ, 5.1.-րդ և 6.2.-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ոստիկանություն» բառով՝ իր հոլովաձևերով:

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1061-Ն որոշման 3-րդ հավելվածի 48-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գնահատումների իրականացման մեթոդական ուղեցույց:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 


 

  • Discussed

    12.12.2018 - 27.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1860

Print