Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

ՀՀ կառավարության կողմից 2018թ. հունիսի 1-ին հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որում ներառված է «Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն» բաժինը: Ծրագրով սահմանվել է, որ կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։ Միաժամանակ, աղքատության հաղթահարման արժանապատիվ ուղին Կառավարությունը ճանաչելով զբաղվածության ակտիվացումը՝ առաջնային եկամուտների առաջանցիկ աճը, կարևորում է նաև առկա սոցիալական վիճակում, սոցիալապես անապահով և խոցելի խմբերի աջակցության հարցը՝ նպատակ ունենալով մեծացնել սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը և արդյունավետությունը։

Ելնելով վերոհիշյալից ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1030-Լ որոշման N1 հավելվածի 19.2 կետում ներառվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման մեջ փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու միջոցառումը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. մարտի 7-ի N 230-Ա և փետրվարի 16-ի N143-Ա որոշման (01.10.2018թ. N 1291-Ա որոշման խմբագրությամբ) հավելվածի 1-ին կետում ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու միջոցառումը: ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն վերոհիշյալ երկու իրավական ակտերի:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2018թ. հունվարից ուժի մեջ մտած փոփոխությունների կիրառումն ապահովելու համար ՀՀ կառավարության առանձին որոշում ընդունելու անհրաժեշտություն չկա, այլ հիմնական փոփոխությունները պետք է կատարվեին սոցիալական աջակցության տարածքային մարմինների լիազորությունների իրականացման կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշման և մի շարք այլ որոշումների մեջ՝ մասնավորապես՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների, այդ թվում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կարգավիճակը, սպասարկման տարածքը սահմանող (ՀՀ կառավարության 04.06.2015թ. N582-Ն), ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն տրամադրելու հարաբերությունները կարգավորող (30.01.2015թ. N145-Ն), միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանող (10.09.2018թ. N1044-Ն), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, այդ թվում երեխաներին, խնամքի ծառայություններ տրադրելու կարգը սահմանող (25.09.2015թ. N1112-Ն) որոշումներում:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքները սահմանում են Հայաստանում սոցիալապես անապահով և խոցելի, աղքատ ընտանիքներին հայտանբերելու, ճանաչելու հիմնական չափորոշիչներն ու մեխանիզմները, նրանց տրամադրվելիք սոցիալական ծառայությունների (այդ թվում՝ դրամական) ողջ շրջանակը, սոցիալական աջակցություն ստանալու համար դիմող կամ ստացող անձանց իրավունքներն ու պարտականությունները և այլ հարցեր: Վերոհիշյալ երկու օրենքների մի շարք հոդվածներ լիազորում են ՀՀ կառավարությանը սահմանելու իրավունքների իրականացման, մեխանիզմների գործարկման ընթացակարգեր, որոնք սահմանվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով (2015թ.):

 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքերով ընտանիքների անապահովության գնահատման համակարգը վերափոխվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի, որն առավել ընգրկուն է իր բովանդակությամբ, և այն իր մեջ ներառում է ինչպես դրամական աջակցության, այնպես էլ սոցիալական ծառայությունների տրամադրում, որոնք բացի սոցիալական խնդիրների լուծումից պետք է ունենան նաև կանխարգելիչ բնույթ:

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշման մեջ կատարվող փոփոխություններով սահմանվում են ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկա­տվա­կան ենթահամա­կար­­գում հաշվառվելու, հայտարարագրի, դիմում­ների հաշվառման մատ­յանի ձևերը, տեղեկա­տվա­կան ենթահամա­կար­գի ստեղծման, ձևա­վորման, դրանում ներառ­վող անձնական տվյա­լ­ների` սոցիալական աջակ­ցության բնագավա­ռում Հայաստանի Հան­րա­պետության կառավա­րու­թյան լիազորած պե­տա­­կան կառավարման մարմնի և տարածքային կենտրոնների միջև փոխանակման հետ կպված հարաբերությունները կարգավորող դրույթները, ընտանիքի սոցիալական գնահատման կարգը մեջ որպես առանձին բաղադրիչ է դիտարկվում ընտանիքների անապահովության գնահատման կարգը (ընտանիքի անապահովության միավորի հաշվարկման բանաձևը), դրանում օգտագործվող այլ ցուցանիշների ձևավորման դրույթները (անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտի հաշվարկ, ՀՀ ավելի քան 200 բնակավայրերի գործակիցներ): Նախագծով վերոհիշյալ հանգամանքները սահմանվում են որպես ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշման առանձին հավելվածներ, իսկ դրանց համապատասխանող՝ ՀՀ կառավարության 30.01.2015թ. N145-Ն որոշման 2-7-րդ հավելվածները ուժը կորցրած են ճանաչվում:

Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև Հայաստանի Հանրա­պետության կառա­վա­րության 2014 թվա­կանի հունվարի 30-ի N 145-Ն որոշման 8-րդ հավելվածում՝ լրամշակելով ընտանեկան, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն նշանակման և վճարման կարգը:

Նշված աշխատանքների կազմակերպումը, դրանց համակարգումը և ընտանիքի սոցիալական իրավունքների իրացման գործընթացն արդյունավետ դարձնելը սոցիալական աշխատանք է (սոցիալական դեպքի վարում), որը «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումով վերապահվել է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններին՝ ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի համայնքապետարանների) առանձնացված ստորաբաժանումներ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին, այսուհետ՝ երկուսը միասին տարածքային կենտրոն), որոնց կարգավիճակը, սպասարկման տարածքները սահմանվել են ՀՀ կառավարության 04.06.2015թ. N582-Ն որոշմամբ: Համայնքների խոշորացման գործընթացի կապակցությամբ որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև այդ մարմինների կողմից սպասարկող տարածքները: Միաժամանակ, նշված որոշմամբ է սահմանվել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ցանկը, որում ներառված կենտրոնների թիվը 2018 թվականին ավելացել են: Ընդ որում այդ ցանկը հաստատվել է նաև ՀՀ կառավարության 26.02.2015թ. N185-Ն որոշմամբ:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի դրույթներին չհամապատասխանող դրույթներ կան ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1044-Ն որոշման հավելվածում:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության Ծրագրով նախանշված գերակայությունների և նպատակների, առաջարկվող միջոցառումների համատեքստում, նպատակ հետապնդելով առավելագույս մեծացնել սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի հասցեականությունը (ոչ միայն ընտանեկան նպաստը) և դրանց արդյունավետությունը Նախագծով առաջարկվում է վերանայել նաև տարբեր սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերի որոշակի դրույթներ՝ հնարավորինս հստակեցնելով դրանք՝ կրճատելով թե́ շահառուի, թե́ տարածքային կենտրոնների կողմից իրականացվող կրկնվող գործողությունները (դիմում, փաստաթղթերի ներկայացում, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու որոշումը կայացնելու համար՝ անձնական գործի կազմում և այլն): Միաժամանակ, գործող օրենսդրությամբ երբեմն նույն շահառուի նույն խնդրի լուծման համար նախատեսվում են պատասխանատու մասնագետներ՝ տարբեր մարմիններից, որոնց լիազորությունների շրջանակը միահյուսվում է և խանգարում դրանց արդյունավետ իրականացմանը: Օր.՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպման (տեղավորման՝ ընտանիք, խնամատար ընտանիք, խնամակալի ընտանիք կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն) գործընթացում ներառված են սոցիալական աջակցության տարածքային մարմնի, խնամակալության և հոգաբարձության մարմնի, մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորբաժանման (չհաշված այդ ոլորտում գործող հասարակական կազմակերպություների) մասնագետները, կամ՝ գրեթե նույն իրողությունն է միայնակ տարեցների և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացում:

Ընդ որում նշված ընթացակարգերը սահմանվել են ՀՀ կառավարության տարբեր որոշումներով, որոնցում երբեմն առկա են կրկնություններ և (կամ) հակասություններ:

Նախագիծը նախատեսում է սոցիալական աջակցության հայցող ընտանիքի սոցիալական կարիքների գնահատում, այդ թվում նաև անապահովություն, որով հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մեկ ընտանիքում սոցիալական խնդիրներն ու կարիքները բազմազան են, նաև՝ միջոլորտային, այդ խնդիրների լուծումներն ու բավարարումը պահանջում են մեկից ավելի սոցիալական ծառայությունների տրամադրում, ընդ որում տարբեր մարմինների և կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով դրանց միաժանակյա կամ հաջորդական տրամադրման բնականոն ընթացք:

Սոցիալական դեպքի վարումը, այն է ընտանիքի սոցիալական գնահատումը, ինչպես նաև դրա արդյունքներով տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի համակարգումը, հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել, եթե յուրաքանչյուր սոցիալական դեպքի համար նշանակվի մեկ պատասխանատու և նա աշխատի տվյալ դեպքի համար ձևավորված աջակցող ցանցի (տարբեր մարմինների և կազմակերպությունների մասնագետների) հետ՝ համակարգելով դրանք ժամանակի և մարմինների ու կազմակերպություների աշխատանքների համատեքստում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս նաև սոցիալական աջակցություն ստացողին (շահառուին) շփվել, առնչվել միայն մեկ մասնագետի հետ, բացառելով նրա դռնեդուռ՝ տարբեր մարմիններ և կազմակերպություեր դիմելը, խուսափել բյուրոկրատական քաշքշուկներից, իսկ սոցիալական աշխատողին (սոցիալական դեպք վարողին) իրազեկ լինել իր կողմից սպասարկվող ընտանիքի (սոցիալական աջակցություն ստացողի) ամբողջ պատմությանը և գիտակցել ինչպես իր լիազորությունների, անյպես էլ պատասխանատվության հստակ շրջանակները:

Միաժամանակ, այս մոտեցումը սոցիալական աշխատողի ղեկավարի համար (անմիջական կամ վերադաս մարմնին) հնարավորություն է տալիս գնահատել յուրաքանչյուր աշխատողի կատարած աշխատանքի որակը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Նշված խնդիրներին ամբողջական լուծում տալու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում՝ ՀՀ կառավարության 04.06.2015թ. N582-Ն, 26.02.2015թ. N185-Ն, 10.09.2015թ. N1061-Ն, 10.09.2015թ. N1044-Ն, 25.09.2015թ. N1112-Ն, 30.01.2014թ. N145-Ն, 02.06.2016թ. N631-Ն որոշումներում: 

Նախագծի հավելվածի անվանումը

Բովանդակությունը և կատարված փոփոխություները

Հավելված N1

ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու, սոցիալական դեպքի վարման կարգը

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N3 հավելվածով: Հիմքում ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման 3-րդ հավելվածով սահմանված՝ ընտանիքների անապահովության գնահատման հաշվառվելու (փաստագրվելու) կարգն է, պահպանվել են ընտանիքի կազմի, սոցիալական խմբերի, եկամուտների հաշվառման ընթացակարգերը, լրացվել է ընտանիքը բնութագրող՝ ոչ նյութական ռեսուրսների գնահատմանը վերաբերող, տունայցի կատարման, սոցիալական դեպքի վարման դրույթներ: Ընդ որում այս հավելված են տեղափոխվել նաև ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված այն նորմերը, որոնք վերաբերում են ընտանիքների (անձանց) կողմից դիմումների տրմանը, հաշվառմանը և գնահատմանը, սոցիալական դեպքի վարմանը:

Հավելված N2

դիմումի, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N4 հավելվածով: Դիմումի, հայտարարագրի դիմումների հաշվառման ձևերի հիմքում ընկած են ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշմամբ հաստատված ձևերը:

Հավելված N3

ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների միջև փոխանակման կարգը

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N5 հավելվածով: Հիմքում ընկած են ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման N6 հավելվածով սահմանված ընթացակարգերը

Հավելված N4

միասնական տեղեկատվական համակարգի, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին նախարարությունների և այլ պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխանակվող տեղեկատվությունը

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N6 հավելվածով: Հիմքում ընկած են ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման N7 հավելվածով սահմանված ընթացակարգերը

Հավելված N5

ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառման, ընտանիքների անապահովության գնահատման, ինչպես նաև այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար պահանջվող տվյալների (փաստաթղթերի), համապատասխան մարմինների (կազմակերպությունների) էլեկտրոնային տեղեկատվական բազաներից առցանց ստացվող տվյալների ցանկը

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N7 հավելվածով: Սույն հավելվածում իմի են բերված սոցիալական աջակցության բնագավառում պետական ծրագրերի շրջանակներում տրամադրվող հնարավոր բոլոր սոցիալական ծառայությունների համար պահանջվող փաստաթղթերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ծառայությունների տրամադրման համար համապատասխան կազմակերպություն՝ դրա կարիքն ունեցող ընտանիքը (անձը) ուղղորդվելու է տարածքային կենտրոնի կողմից, ապա նրա՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելիս և տվյալ սոցիալական ծառայությունը ստանալու համար պահանջվող տվյալները (փաստաթղթերը) կրկնվելու դեպքում՝ դրանց կրկնակի պահանջը կբացառվի:

Հավելված N6

անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N8 հավելվածով: Սույն նախագիծ է տեղափոխվել ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման N5 հավելվածը, առանց որևէ փոփոխության

Հավելված N7

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը՝ ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N9 հավելվածով: Սույն նախագիծ է տեղափոխվել ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման N4 հավելվածը, առանց որևէ փոփոխության

Հավելված N8

ընտանիքի անապահովության գնահատման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի

ՀՀ կառավարության 10.09.2015թ. N1061-Ն որոշումը լրացվում է նոր N10 հավելվածով: Սույն նախագիծ է տեղափոխվել ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման N2 հավելվածը, որում ներառվել են նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին դրույթները (համաձայն ՀՀ վարչապետի 27.09.2018թ. N 02/14.8/32567-18 հանձնարարականի)

Հավելված N9

Երեխաների խնամքի տրամադրման կարգն ու պայմանները

Լրամշակվել է ՀՀ կառավարության 25.09.2015թ. N1112-Ն որոշման N1 հավելվածը, փոխվել է բաժինների հերթականությունը, այն համապատասխանեցվել է երեխայի լավագույն շահի առաջնահերթություններին՝ խնամքի կազմակերպման ժամանակ նախ աջակցություն երեխային ընտանքում և ընտանիքին, ապա նոր քննարկել հաստատություններից երևէ մեկում խնամքի կազմակերպման մասին: Ներդաշնակեցվել է մարզպետարան (Երևանի քաղաքապետարան), տարածքային կենտրոն և խնամակալության ու հոգաբարձության մարմին աշխատանքները, դրանց կազմակերպման ժամկետները:

 2. Կարգավորման առարկան

Կառավարության «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարության 31.08.2015թ. N 984-Ն, 10.09.2015թ. N1061-Ն, N1069-Ն և N1035-Ն, 25.09.2015թ. N1112 որոշումներ) և Կառավարության «ՀՀ կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծերի ներկայացման ժամանակացույց.

  1. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

Սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացում, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրավակարգավորումների հստակեցում և համախմբում:

 

  • Discussed

    12.12.2018 - 27.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1897

Print