Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու արդյունքում 

 կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:

  • Discussed

    24.08.2018 - 09.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10688

Print

Suggestions

Ռաիսա Գալստյան

26.08.2018

Առաջարկում եմ՝ 1. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ կարգ) 10-րդ կետի (Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթեր) 6-րդ ենթակետի՝ «աշխատանքային գրքույկի պատճենը» ներկայացնելու պահանջը վերանայել, քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (22.06.15 ՀՕ-96-Ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով» և աշխատանքային գրքույկը դուրս է եկել շրջանառությունից: 2. Որոշման նախագծի կետերի և ենթակետերի համարակալումը, ինչպես նաև «կրթության և գիտության նախարարություն» արտահայտության կրճատ տարբերակով կիրառումը (կարգում և նախագծում կիրառվում են և՛ ամբողջական, և՛ կրճատ տարբերակներով) համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին: 3. Կարգի 12-րդ կետում «պաշտոնակատարը» բառից հետո ավելացնել «(պարտականությունները կատարողը)» բառերը: 4. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի՝ «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ» արտահայտության մեջ «դպրոցի» բառը փոխարինել «տվյալ հաստատության» բառերով: 5. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետում «18-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «18-րդ կետի» բառերով, քանի որ 18-րդ կետը 2-րդ ենթակետ չունի: 6. Նախագծի «18-րդ և 1-ին կետերը» արտահայտության մեջ «1-ին» թիվը փոխարինել «18.1-ին» թվով: 7. Նախագծի «1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը փոխարինել «28.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով: 8. Նախագծի՝ «Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1 կետ» արտահայտության մեջ «1 կետ» բառերը փոխարինել «29.1-ին» բառով: 9. Առանց նախարարության ներկայացուցչի անցկացված մրցույթի ընթացքը ձայնագրելու պարտադիր պահանջ սահմանել (հնարավոր բողոքները առավել օբյեկտիվ քննելու համար):

See more