Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

  1. Անհրաժեշտությունը:

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է   պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության  հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և Կարգավորման նպատակը և բնույթը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ կարգ):

     Կարգի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ:

Նախագծով առաջարկվում է տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պարտականությունների կատարող նշանակել տնօրենի տեղակալներից մեկին, անհնարինության դեպքում միայն այլ անձի, դրանով ապահովելով հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառումը,  նաև հավասար մրցակցային պայմաններ թափուր տեղի համար դիմող հավակնորդների միջև:

Կարգի 3-րդ կետի համաձայն՝ «Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:», իսկ 13-րդ կետը սահմանում է, որ մրցույթն անցկացնում է խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգավորված չեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի՝ մրցույթին չներկայանալու պարագայում խորհրդի հետագա գործողությունները, նախատեսված չեն տնօրենի ընտրության համար գումարված խորհրդի իրավազոր նիստին ներկայացուցչի բացակայության իրավական հետևանքներ և նկատի ունենալով, որ խորհուրդները շատ հաճախ հետաձգում  են մրցույթը, հիմք ընդունելով կարգի այն դրույթը, ըստ որի մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ, նախագծով առաջարկվում է կարգավորում, ըստ որի մրցույթը կարող է հետաձգվել, եթե ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ: Իսկ այս հիմքով հետաձգված նիստին  ներկայացուցչի չներկայանալու դեպքում   մրցույթը  կանցկացվի առանց  ներկայացուցչի մասնակցության, հնարավորություն ընձեռելով խորհուրդներին՝ իրականացնելու օրենքով սահմանված իրավասությունը:

 

Կարգի 28-րդ կետի համաձայն՝ «1) հավակնորդների թիվը 2 լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները.

2) հավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն «կողմ» ձայներ ստացած 2 հավակնորդները: Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում է խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի` կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:»

Իսկ կարգի 28.1  կետը սահմանում է, որ կարգով  նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները: Ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:

 

Նախագծով առաջարկվում է կարգի համաձայն տնօրեն չընտրվելու դեպքում, անկախ հաստատության ենթակայությունից,  հավակնորդների փաստաթղթերը  ներկայացնել Կրթության և գիտության նախարարություն, որոնց հիման վրա կրթության և գիտության նախարարը հավակնորդներից մեկի թեկնածությունը կառաջարկի համապատասխան լիազոր մարմնին՝ աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Այս կարգավորումը հնարավորություն կընձեռի խուսափելու մի շարք խնդիրներից, այդ թվում կոռուպցիոն ռիսկեր պարունակող, որի արդյունքում  կարգով նախատեսված ժամկետներում հաստատությունը կունենա գործադիր մարմին:

Վերջին ժամանակներում նախարարություն մուտքագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ժամկետներ  տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքների  համար, ինչը հնարավորություն կստեղծի ողջամիտ ժամկետներում, մինչև ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի ստորագրումը, ուսումնասիրել և  անհրաժեշտության դեպքում մրցույթը անվավեր ճանաչելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել լիազոր մարմնին:

  1. Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին

 

 

Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման  վերաբերյալ

 

  Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

  • Discussed

    24.08.2018 - 09.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10827

Print

Suggestions

Ռաիսա Գալստյան

26.08.2018

Առաջարկում եմ՝ 1. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ կարգ) 10-րդ կետի (Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթեր) 6-րդ ենթակետի՝ «աշխատանքային գրքույկի պատճենը» ներկայացնելու պահանջը վերանայել, քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (22.06.15 ՀՕ-96-Ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով» և աշխատանքային գրքույկը դուրս է եկել շրջանառությունից: 2. Որոշման նախագծի կետերի և ենթակետերի համարակալումը, ինչպես նաև «կրթության և գիտության նախարարություն» արտահայտության կրճատ տարբերակով կիրառումը (կարգում և նախագծում կիրառվում են և՛ ամբողջական, և՛ կրճատ տարբերակներով) համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին: 3. Կարգի 12-րդ կետում «պաշտոնակատարը» բառից հետո ավելացնել «(պարտականությունները կատարողը)» բառերը: 4. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի՝ «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ» արտահայտության մեջ «դպրոցի» բառը փոխարինել «տվյալ հաստատության» բառերով: 5. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետում «18-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «18-րդ կետի» բառերով, քանի որ 18-րդ կետը 2-րդ ենթակետ չունի: 6. Նախագծի «18-րդ և 1-ին կետերը» արտահայտության մեջ «1-ին» թիվը փոխարինել «18.1-ին» թվով: 7. Նախագծի «1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը փոխարինել «28.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով: 8. Նախագծի՝ «Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1 կետ» արտահայտության մեջ «1 կետ» բառերը փոխարինել «29.1-ին» բառով: 9. Առանց նախարարության ներկայացուցչի անցկացված մրցույթի ընթացքը ձայնագրելու պարտադիր պահանջ սահմանել (հնարավոր բողոքները առավել օբյեկտիվ քննելու համար):

See more