Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ------------------  2018 թվականի  N -------Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածում՝

  • 2-րդ կետի 1-ին ենթակետում «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ» բառերը փոխարինել «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:» բառերով.
  • 13-րդ կետում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությմաբ. « Սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հետաձգված նիստին  ներկայացուցչի չներկայանալու դեպքում   մրցույթն  անցկացվում է առանց  ներկայացուցչի մասնակցության:».
  • 18-րդ և1-ին կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝

«18. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկական անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով` հետևյալ դեպքերում`

1) եթե խորհրդի նիստն իրավազոր չէ     կամ

2)  ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

18.1. 18-րդ կետի 1-ին ենթակետով հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում Կրթության և գիտության նախարարություն  է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:».

 

  • 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին» բառերը փոխարինել « Կրթության և գիտության նախարարություն » բառերով.

 

  • 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«28.1. Սույն կարգի 18.1-ին և 28-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` Երևանի քաղաքապետարանի կամ  մարզային ենթակայության դեպքում Կրթության և գիտության նախարարը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Կրթության և գիտության նախարարության ենթակայության դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում կրթության և գիտության նախարարը: Ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:».

  • Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝1 կետ.

 

«29.1 Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գրավոր բողոքը նախարարություն կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, և բողքի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է՝ նշելով բողոքը վերադարձնելու պատճառը: »:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հայտարարված մրցույթների վրա:
  • Discussed

    24.08.2018 - 09.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10875

Print

Suggestions

Ռաիսա Գալստյան

26.08.2018

Առաջարկում եմ՝ 1. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ կարգ) 10-րդ կետի (Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթեր) 6-րդ ենթակետի՝ «աշխատանքային գրքույկի պատճենը» ներկայացնելու պահանջը վերանայել, քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (22.06.15 ՀՕ-96-Ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով» և աշխատանքային գրքույկը դուրս է եկել շրջանառությունից: 2. Որոշման նախագծի կետերի և ենթակետերի համարակալումը, ինչպես նաև «կրթության և գիտության նախարարություն» արտահայտության կրճատ տարբերակով կիրառումը (կարգում և նախագծում կիրառվում են և՛ ամբողջական, և՛ կրճատ տարբերակներով) համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին: 3. Կարգի 12-րդ կետում «պաշտոնակատարը» բառից հետո ավելացնել «(պարտականությունները կատարողը)» բառերը: 4. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի՝ «նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ» արտահայտության մեջ «դպրոցի» բառը փոխարինել «տվյալ հաստատության» բառերով: 5. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետում «18-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «18-րդ կետի» բառերով, քանի որ 18-րդ կետը 2-րդ ենթակետ չունի: 6. Նախագծի «18-րդ և 1-ին կետերը» արտահայտության մեջ «1-ին» թիվը փոխարինել «18.1-ին» թվով: 7. Նախագծի «1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը փոխարինել «28.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով: 8. Նախագծի՝ «Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1 կետ» արտահայտության մեջ «1 կետ» բառերը փոխարինել «29.1-ին» բառով: 9. Առանց նախարարության ներկայացուցչի անցկացված մրցույթի ընթացքը ձայնագրելու պարտադիր պահանջ սահմանել (հնարավոր բողոքները առավել օբյեկտիվ քննելու համար):

See more