ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____ 2026 թվականի N ___ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 846-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր 1․1-ին ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«1․1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը.».
2) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ․սույն Որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով սահմանված հիվանդություններից անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը՝ ըստ նույնականացման համարի (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դեպքում), կենդանատեսակի, սեռահասակային խմբի, քաշի,».
3) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի «դ.» պարբերությունում «դեպքում» բառը փոխարինել «ընթացքում» բառով.
4) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 4-րդ ենթակետից հետո «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
5) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր՝ 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«5) կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման գոտիների ճշգրտումը։»․
6) Որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում «55» թիվը փոխարինել «45» թվով և «չափով» բառից հետո լրացնել «(առավելագույնը 500 գլխի համար)։» բառերը․
7) Որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ 21.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«21.1. Կենդանու սեփականատիրոջ կողմից Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 27 որոշմամբ սահմանված անասնաբուժասանիտարական պահանջները չպահպանելու դեպքում՝ փոխհատուցումը մերժվում է։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 120-րդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
19.05.2026 05.06.2026 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 171
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.