Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ____ 2026 թվականի N  ___ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 846-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր 11-ին ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

«11) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը.».

2) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բսույն Որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով սահմանված հիվանդություններից անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը՝ ըստ նույնականացման համարի (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դեպքում), կենդանատեսակի, սեռահասակային խմբի, քաշի,».

3) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի «դ պարբերությունում «դեպքում» բառը փոխարինել «ընթացքում» բառով.

4) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 4-րդ ենթակետից հետո «։» կետադրական նշանը փոխարինել «» կետադրական նշանով

5) Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր՝  5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

«5) կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման գոտիների ճշգրտումը։»

6) Որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում «55» թիվը փոխարինել «45» թվով և «չափով» բառից հետո լրացնել «(առավելագույնը 500 գլխի համար)։» բառերը

7) Որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ 21.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«21.1. Կենդանու սեփականատիրոջ կողմից  Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 27 որոշմամբ սահմանված անասնաբուժասանիտարական պահանջները չպահպանելու դեպքում՝ փոխհատուցումը մերժվում է։»։

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 120-րդ օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ



  • Տևողություն

    19.05.2026 05.06.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 156

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: