Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով՝

 

  Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ

 

1.   Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի՝

1)   4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «4. Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է էլեկտրոնային համակարգով (այսուհետ՝ համակարգ) հերթագրման միջոցով:

1)     Համայնքային հաստատությունների հերթագրումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող համակարգի միջոցով:

2)    Նախակրթարանների հերթագրումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:».

2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 12-րդ կետում «երեխային» բառից հետո լրացնել «՝ անկախ հերթագրման ամսաթվից» կետադրական նշանը և բառերը.

4) 15-րդ և 16-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Երեխայի հերթագրման ժամանակ ծնողը կցում է՝

1) լուսանկար՝ 3x4 չափսի.

2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.

3) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ տարածքային մանկավարահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն.

4) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը:

16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված գործընթացի անհրաժեշտությունը բացակայում է, եթե համապատասխան համակարգերի միջև ապահովված է տվյալների փոխգործելիություն, և տվյալներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են ծնողի էջում:».

5) 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«19.1. Երեխայի տվյալները, ինքնաշխատ եղանակով, հերթաքրման համակարգից փոխանցվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր» (այսուհետ՝ վարչական ռեգիստր)՝ հերթը հասնելու դեպքում, և երեխան համարվում է հաստատություն ընդունված։

6) 20-րդ կետում «իրականացնող» բառից հետո լրացնել «և նախադպրոցական ծառայություններ մատուցող» բառերը.

7) 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«III. ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21. Երեխային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական ծառայություններ մատուցող ոչ պետական ուսումնական հաստատություններ ընդունելու համար ծնողը հաստատություն է ներկայացնում՝

1) դիմում` ուղղված տնօրենին.

2) երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենները.

 

3) երեխայի մեկ 3x4 չափսի լուսանկար.

4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.

5) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ տարածքային մանկավարահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն:

21.1. Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է վարչական ռեգիստր։»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի օգոստոսի 20-ին:

  • Duration

    22.04.2026 07.05.2026
  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 258

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: