«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի
Ներկայում գործող իրավակարգավորման համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն երեխայի ընդունումն իրականացվում է հերթագրման միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող էլեկտրոնային համակարգերի միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ թղթային եղանակով։ Հերթագրման համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները, որոնք կրկնակի ներկայացվում են նաև երեխայի ընդունման փուլում։ Միաժամանակ, երեխայի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրենը կամ լիազորված աշխատակիցը պարտավոր է տվյալները մուտքագրել «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր», ինչը ստեղծում է լրացուցչ ծանրաբեռնվածություն՝ հատկապես սաների մեծ համակազմի դեպքում։
Վերջին տարիներին ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները և միասնական թվայնացված միջավայրը նպատակ ունեն նվազեցնել քաղաքացիների վարչական բեռը՝ բացառելով նույն տվյալների բազմակի ներկայացման անհրաժեշտությունը և ապահովելով տվյալների փոխգործելիություն պետական համակարգերի միջև։
Միաժամանակ, նախադպրոցական կրթության ոլորտում հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրման և միասնական քաղաքականության ապահովման նպատակով որոշվել է, որ 2026 թվականից վարչական ռեգիստրի վարումը կիրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այս համատեքստում առաջարկվող նախագծով նախատեսվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների հերթագրումն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համայնքների կողմից վարվող համակարգերի միջոցով՝ ապահովելով դրանց լիարժեք փոխգործելիությունը «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» հետ։ Արդյունքում կբացառվի ծնողների կողմից հաստատություններ այցելելու և փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու անհրաժեշտությունը։ Տվյալները մեկ անգամ մուտքագրվելուց հետո հասանելի կլինեն բոլոր համապատասխան կառույցներին։
-
Duration
22.04.2026 07.05.2026 -
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 258
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.