«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է էլեկտրոնային համակարգով (այսուհետ՝ համակարգ) հերթագրման միջոցով:
1) Համայնքային հաստատությունների հերթագրումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող համակարգի միջոցով:
2) Նախակրթարանների հերթագրումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:».
2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 12-րդ կետում «երեխային» բառից հետո լրացնել «՝ անկախ հերթագրման ամսաթվից» կետադրական նշանը և բառերը.
4) 15-րդ և 16-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Երեխայի հերթագրման ժամանակ ծնողը կցում է՝
1) լուսանկար՝ 3x4 չափսի.
2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
3) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ տարածքային մանկավարահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն.
4) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը:
16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված գործընթացի անհրաժեշտությունը բացակայում է, եթե համապատասխան համակարգերի միջև ապահովված է տվյալների փոխգործելիություն, և տվյալներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են ծնողի էջում:».
5) 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«19.1. Երեխայի տվյալները, ինքնաշխատ եղանակով, հերթաքրման համակարգից փոխանցվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր» (այսուհետ՝ վարչական ռեգիստր)՝ հերթը հասնելու դեպքում, և երեխան համարվում է հաստատություն ընդունված։
6) 20-րդ կետում «իրականացնող» բառից հետո լրացնել «և նախադպրոցական ծառայություններ մատուցող» բառերը.
7) 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21. Երեխային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական ծառայություններ մատուցող ոչ պետական ուսումնական հաստատություններ ընդունելու համար ծնողը հաստատություն է ներկայացնում՝
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենները.
3) երեխայի մեկ 3x4 չափսի լուսանկար.
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ տարածքային մանկավարահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն:
21.1. Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է վարչական ռեգիստր։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի օգոստոսի 20-ին:
-
Продолжительность
22.04.2026 07.05.2026 -
Тип
Приказ
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 258
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .