Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-Ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                               2026 թվականի                                      N     - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1)   Որոշման վերնագրի և 1-ին կետի «չափագիտական հսկողության ենթակա»  բառերը փոխարինել «չափագիտության տարածման ոլորտները և դրանցում կիրառվող» բառերով, իսկ Որոշման հավելվածի «ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ» բառերը փոխարինել «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ» բառերով.

2)  Որոշման նախաբանում «13-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը» բառերով.

3)  Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սահմանել, որ օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներն այն ոլորտներն են, որոնցում կիրառվող չափումների արդյունքներն օգտագործվում են՝  

1) գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի կողմից իրացման հաշվարկներում, այդ թվում ապրանքի չափածրարման ժամանակ.

2) առողջապահության բնագավառում.

3) անասնաբուժական գործունեության իրականացման ժամանակ.

4) շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման, պատահարների և բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման նպատակով.

5)  գեոդեզիական և հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման ժամանակ.

6)  ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ.

7)  պետական կառավարման համակարգի մարմինների, արբիտրաժի, դատախազության և դատական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացված հարցումով կամ պահանջով, ինչպես նաև այդ մարմինների կողմից իրականացվող չափումների ընթացքում.

8)  վտանգավոր արտադրական օբյեկտների շահագործման և հսկողության իրականացման ժամանակ.

9)  ծառայությունների մատուցման ոլորտում (երբ սպառողին մատուցվող որևէ ծառայության արժեքը կամ որակն ուղղակիորեն կախված է ծառայության ընթացքում կիրառվող չափումների արդյունքներից).

10) ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի (պրոֆեսիոնալ ու սիրողական) բնագավառում, այդ թվում՝ մարզական մրցումների (մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի), ուսումնամարզական հավաքների, ֆիզկուլտուրային-առողջարարական, ադապտիվ կամ մարզական զանգվածային միջոցառումների կազմակերպման ընթացքում:»:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                             Ն. Փաշինյան

 

 

  • Duration

    17.04.2026 06.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 261

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: