«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-Ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-Ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) պահանջներով և ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի ս.թ. փետրվարի 5-ի N 87 որոշման հավելվածի 7-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ենթաօրենսդրական կարգավորման համապատասխանեցման անհրաժեշտություն։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշումն ընդունվել է Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
ՀՕ-374-Ն օրենքով Կառավարությանը վերապահված լիազորությունները կենտրոնացվել և սահմանվել են Օրենքի 10-րդ հոդվածով, այդ թվում՝ օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների սահմանումը: Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական չափագիտության ոլորտում իրավակարգավորումների արդիականացման և գործող կարգավորումները Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Գործող N 113-Ն որոշմամբ սահմանված են չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկերը, սակայն ներկայումս չափումների միասնականության ոլորտում իրավական կարգավորումների զարգացման արդյունքում առաջնային է դարձել ոչ թե միայն Կառավարության կողմից չափման միջոցների թվարկումը, այլ այն ոլորտների հստակ սահմանումը, որտեղ կիրառվող չափումների արդյունքներն ունեն հանրային նշանակություն և կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների իրավունքների, առողջության, անվտանգության և օրինական շահերի վրա։
Այդ համատեքստում նախագծով նախատեսվում է սահմանել օրենսդրական չափագիտության պահանջների տարածման ոլորտները՝ ելնելով չափումների արդյունքների կիրառման նպատակներից։ Նման մոտեցումը բխում է ՀՕ-374-Ն օրենքի դրույթներից և միջազգային լավագույն փորձից, համաձայն որի օրենսդրական չափագիտությունը տարածվում է այն ոլորտների վրա, որտեղ չափումների ճշգրտությունն ու հավաստիությունը հանդիսանում են հանրային վստահության և իրավական պաշտպանության կարևոր նախապայման։
Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտների սահմանման անհրաժեշտությունն միտված է հստակ տարանջատելու օրենսդրական և ոչ օրենսդրական չափագիտության շրջանակները:
Նախագծով սահմանվող ոլորտները ներառում են, մասնավորապես՝ առևտրային հարաբերությունները, առողջապահությունը, անասնաբուժությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, աշխատավայրում անվտանգությունը, արտակարգ իրավիճակների կանխումը, գեոդեզիական և հիդրոօդերևութաբանական գործունեությունը, ճանապարհային երթևեկության վերահսկումը, պետական կառավարման և արդարադատության համակարգում իրականացվող չափումները, ինչպես նաև ծառայությունների մատուցման և պաշտոնական մարզական մրցումների ոլորտները։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող կարգավորումների նպատակը օրենսդրական չափագիտության ոլորտի կատարելագործումն է՝ չափումների արդյունքների կիրառման շրջանակների հստակեցման և իրավական կարգավորման արդիականացման միջոցով։
Կարգավորումն ունի հստակեցնող և կատարելագործող բնույթ և ուղղված է գործող իրավական դաշտի համապատասխանեցմանը ոլորտում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագիծը մշակվել է ՀՕ-374-Ն օրենքի փոփոխություններից բխող կարգավորումների իրականացումն ապահովելու նպատակով։ Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող իրավակարգավորման համապատասխանեցումը Օրենքի փոփոխություններին, ոլորտում լիազորությունների հստակեցումը։
6. Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից և Կառավարության 2021–2026 թվականների ծրագրից։
-
Duration
17.04.2026 06.05.2026 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 261
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.