«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-Ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Որոշման վերնագրի և 1-ին կետի «չափագիտական հսկողության ենթակա» բառերը փոխարինել «չափագիտության տարածման ոլորտները և դրանցում կիրառվող» բառերով, իսկ Որոշման հավելվածի «ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ» բառերը փոխարինել «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ» բառերով.
2) Որոշման նախաբանում «13-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը» բառերով.
3) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Սահմանել, որ օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներն այն ոլորտներն են, որոնցում կիրառվող չափումների արդյունքներն օգտագործվում են՝
1) գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի կողմից իրացման հաշվարկներում, այդ թվում ապրանքի չափածրարման ժամանակ.
2) առողջապահության բնագավառում.
3) անասնաբուժական գործունեության իրականացման ժամանակ.
4) շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման, պատահարների և բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման նպատակով.
5) գեոդեզիական և հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման ժամանակ.
6) ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ.
7) պետական կառավարման համակարգի մարմինների, արբիտրաժի, դատախազության և դատական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացված հարցումով կամ պահանջով, ինչպես նաև այդ մարմինների կողմից իրականացվող չափումների ընթացքում.
8) վտանգավոր արտադրական օբյեկտների շահագործման և հսկողության իրականացման ժամանակ.
9) ծառայությունների մատուցման ոլորտում (երբ սպառողին մատուցվող որևէ ծառայության արժեքը կամ որակն ուղղակիորեն կախված է ծառայության ընթացքում կիրառվող չափումների արդյունքներից).
10) ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի (պրոֆեսիոնալ ու սիրողական) բնագավառում, այդ թվում՝ մարզական մրցումների (մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի), ուսումնամարզական հավաքների, ֆիզկուլտուրային-առողջարարական, ադապտիվ կամ մարզական զանգվածային միջոցառումների կազմակերպման ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Տևողություն
17.04.2026 06.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 234
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: