«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարիամ Շահինյան 14.04.2026 00:33:30 | Առաջարկում եմ նախագծում հստակեցնել «մասնակի բեռնվածությամբ» ուսուցման ձևի ներդրման կարգը՝ այն դիտարկելով որպես աշխատող երիտասարդների համար կրթության հասանելիության բարձրացման գործիք։ Կարևոր է, որ ընդունելության նոր կարգը չստեղծի լրացուցիչ վարչարարական խոչընդոտներ և հնարավորություն տա առավել ճկուն կերպով համատեղել ուսումնառությունն ու աշխատանքային գործունեությունը՝ պահպանելով կրթական բարձր որակը։ |
Շնորհակալություն Ձեր կարծիքի և մտահոգությունների համար: Ձեր կողմից բարաձայնված հարցը կրթության կազմակերպման հարց է, կարգավորող մեխանիզմները հստակեցվելու են այլ կարգով: |
|||
| 2 | Սոնա Սարգսյան 15.04.2026 21:29:23 | Առաջարկում եմ ներդնել պարտադիր և ամբողջությամբ գործող միասնական թվային ընդունելության հարթակ (ՄԿԿՏՀ), որտեղ բոլոր ՄՈՒՀ-երը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պարտադիր կերպով հրապարակում են իրենց կրթական ծրագրերը, որակավորումները, ընդունելության պայմանները և վճարները, իսկ դիմորդները ներկայացնում են հայտերը բացառապես նույն համակարգով։ Միաժամանակ սահմանել, որ ընդունելության գործընթացի ընթացքում համակարգի անխափան աշխատանքը պետք է ապահովվի առնվազն 99% հասանելիությամբ, իսկ դիմորդից որևէ փաստաթուղթ չպահանջվի, եթե այն արդեն առկա է պետական այլ տեղեկատվական բազաներում։ Այս քայլը կբարձրացնի համակարգի թափանցիկությունը, կբացառի տարբեր մոտեցումները տարբեր հաստատություններում և կապահովի բոլոր դիմորդների համար հավասար և պարզ պայմաններ։ |
Շնորհակալություն Ձեր կարծիքի և մտահոգությունների համար: Առաջարկությունն ընդունված է մասնակի, քանի որ ներկայումս, անկախ կազմակերպաիրավական ձևից, բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական (ՄԿԿՏՀ) համակարգում: Միաժամանակ, նոր օրենսդրությամբ մինչև մարտի 1-ը Կառավարությունը պետք է հատկացնի ընդհանուր ոլորտների որակավորումների տեղերը, հաջորդաբար պետք է բաշխվեն յուրաքանչյուր ուսումնական հաստատության ընդունելության տեղերը, հետևաբար, քանի դեռ բաշխումը չի իրականացվել, չի կարող հրապարակվել ընդունելության վերաբերյալ որևէ տվյալ: Ինչ վերաբերվում է ընդունելության գործընթացի ընթացքում համակարգի անխափան աշխատանքին, հարկ է նշել, որ խնդիրը տեխնիկական բնույթի է և այս կարգի կարգավորման խնդիր չէ, անդրադառնալով առաջարկի հաջորդ հատվածին նշեմ, որ որևէ փաստաթուղթ կրկնակի չի պահանջվում, սակայն հիմնարար համարվող փաստաթղթերի բնօրինակները ստուգվում են մինչև ընդունելության հրամանագրումը:
|