Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Մարիամ Շահինյան 14.04.2026 00:33:30

Առաջարկում եմ նախագծում հստակեցնել «մասնակի բեռնվածությամբ» ուսուցման ձևի ներդրման կարգը՝ այն դիտարկելով որպես աշխատող երիտասարդների համար կրթության հասանելիության բարձրացման գործիք։ Կարևոր է, որ ընդունելության նոր կարգը չստեղծի լրացուցիչ վարչարարական խոչընդոտներ և հնարավորություն տա առավել ճկուն կերպով համատեղել ուսումնառությունն ու աշխատանքային գործունեությունը՝ պահպանելով կրթական բարձր որակը։

Շնորհակալություն Ձեր կարծիքի և մտահոգությունների համար: Ձեր կողմից բարաձայնված հարցը կրթության կազմակերպման հարց է, կարգավորող մեխանիզմները հստակեցվելու են այլ կարգով:

2 Սոնա Սարգսյան 15.04.2026 21:29:23

Առաջարկում եմ ներդնել պարտադիր և ամբողջությամբ գործող միասնական թվային ընդունելության հարթակ (ՄԿԿՏՀ), որտեղ բոլոր ՄՈՒՀ-երը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պարտադիր կերպով հրապարակում են իրենց կրթական ծրագրերը, որակավորումները, ընդունելության պայմանները և վճարները, իսկ դիմորդները ներկայացնում են հայտերը բացառապես նույն համակարգով։

Միաժամանակ սահմանել, որ ընդունելության գործընթացի ընթացքում համակարգի անխափան աշխատանքը պետք է ապահովվի առնվազն 99% հասանելիությամբ, իսկ դիմորդից որևէ փաստաթուղթ չպահանջվի, եթե այն արդեն առկա է պետական այլ տեղեկատվական բազաներում։

Այս քայլը կբարձրացնի համակարգի թափանցիկությունը, կբացառի տարբեր մոտեցումները տարբեր հաստատություններում և կապահովի բոլոր դիմորդների համար հավասար և պարզ պայմաններ։

Շնորհակալություն Ձեր կարծիքի և մտահոգությունների համար: Առաջարկությունն ընդունված է մասնակի, քանի որ ներկայումս, անկախ կազմակերպաիրավական ձևից,  բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական (ՄԿԿՏՀ) համակարգում: Միաժամանակ, նոր օրենսդրությամբ մինչև մարտի 1-ը Կառավարությունը պետք է հատկացնի ընդհանուր ոլորտների որակավորումների տեղերը,  հաջորդաբար պետք է բաշխվեն յուրաքանչյուր ուսումնական հաստատության ընդունելության տեղերը, հետևաբար, քանի դեռ բաշխումը չի իրականացվել, չի կարող հրապարակվել ընդունելության վերաբերյալ որևէ տվյալ:

Ինչ վերաբերվում է ընդունելության գործընթացի ընթացքում համակարգի անխափան աշխատանքին, հարկ է նշել, որ խնդիրը տեխնիկական բնույթի է և այս կարգի կարգավորման խնդիր չէ, անդրադառնալով առաջարկի հաջորդ հատվածին նշեմ, որ որևէ փաստաթուղթ կրկնակի չի պահանջվում, սակայն հիմնարար համարվող փաստաթղթերի բնօրինակները ստուգվում են մինչև ընդունելության հրամանագրումը:

 

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: