Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի  (այսուհետև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանելու լիազորությունը և օրենքի 14-րդ հոդվածի դրույթները ապահովելու նախապայմանով։ Մասնավորապես՝ անհրաժեշտ էր.

1)     Օրենքի ընդունումով պայմանավորված կատարվել տերմինաբանական փոփոխություններ։ Օրինակ՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» և «միջին մասնագիտական» կրթություն կամ ուսումնական հաստատություն բառերը փոխարինվել են «մասնագիտական» բառով, «մասնագիտություն»-ը՝ «որակավորում (ուղղվածություն)» բառերով, «Հաստատություն»-ը՝ «ՄՈՒՀ», «անվճար ուսումնառություն»-ը՝ «պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա տեղեր» և այլն։

2)    Մասնագիտական կրթության ոլորտում սահմանել ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպա-իրավական ձևից, ինչը հնարավորություն կտար դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ ընտրություն կատարելու այլընտրանքներ, ինչպես նաև վարել ամբողջական վիճակագրություն՝ պետական, հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երում ընդգրկված ուսանողության վերաբերյալ.

3)    Հեռակա ուսուցման ձևը աստիճանաբար փոխարինել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառությամբ ձևերի.

4)    Կատարելագործել և ապահովել կրթության տարբեր մակարդակների ու այլ անհրաժեշտ տեղեկատվական բազաների միջև փոխկապակված համակարգ՝ ընդունելության համար անհրաժեշտ տվյալները ինքնաշխատ եղանակով ներբեռնելու և դիմորդների համար  թվային հայտագրման մատչելի համակարգ շահագործելու համար.

5)    Սահմանել դիմորդների մասնագիտական կողմնորոշման և առաջարկվող կրթական ծառայությունների, որակավորումների ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունների, ռեժիմների, ժամկետների, մեթոդաբանության, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի  կիրառման, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների մասին  հրապարակելու և իրազեկելու դրույթները, ոլորտային մասնագիտություններով քննությունների պայմանների մասին առնվազն մեկ տարի առաջ հրապարակելու պայմանները և այլն։

Ուստի սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից և փոփոխությունների ծավալով պայմանավորված ընտրվել է ոչ թե խմբագրելու, լրացնելու տարբերակը, այլ նոր կարգ հաստատելու։

  • Discussed

    06.04.2026 - 22.04.2026

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 838

Print

Suggestions

Սոնա Սարգսյան

15.04.2026

Առաջարկում եմ ներդնել պարտադիր և ամբողջությամբ գործող միասնական թվային ընդունելության հարթակ (ՄԿԿՏՀ), որտեղ բոլոր ՄՈՒՀ-երը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պարտադիր կերպով հրապարակում են իրենց կրթական ծրագրերը, որակավորումները, ընդունելության պայմանները և վճարները, իսկ դիմորդները ներկայացնում են հայտերը բացառապես նույն համակարգով։

Միաժամանակ սահմանել, որ ընդունելության գործընթացի ընթացքում համակարգի անխափան աշխատանքը պետք է ապահովվի առնվազն 99% հասանելիությամբ, իսկ դիմորդից որևէ փաստաթուղթ չպահանջվի, եթե այն արդեն առկա է պետական այլ տեղեկատվական բազաներում։

Այս քայլը կբարձրացնի համակարգի թափանցիկությունը, կբացառի տարբեր մոտեցումները տարբեր հաստատություններում և կապահովի բոլոր դիմորդների համար հավասար և պարզ պայմաններ։

Մարիամ Շահինյան

14.04.2026

Առաջարկում եմ նախագծում հստակեցնել «մասնակի բեռնվածությամբ» ուսուցման ձևի ներդրման կարգը՝ այն դիտարկելով որպես աշխատող երիտասարդների համար կրթության հասանելիության բարձրացման գործիք։ Կարևոր է, որ ընդունելության նոր կարգը չստեղծի լրացուցիչ վարչարարական խոչընդոտներ և հնարավորություն տա առավել ճկուն կերպով համատեղել ուսումնառությունն ու աշխատանքային գործունեությունը՝ պահպանելով կրթական բարձր որակը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: