Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.            Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 17122025թ ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1171-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի (այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի) օգտագործման տրամադրման բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործառույթների հստակեցման և նշված օրենքների դրույթներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ընդունված ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,  ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, կանոնակարգվել են պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործընթացները, ինչը միտված է նպաստելու պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Նշված օրենքներով նախատեսված է, որ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողերը անհատույց օգտագործման են տրամադրվելու պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, Հողային օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով։

Հիմք ընդունելով ընդունված օրենքների պահանջները, ինչպես նաև ելնելով տնտեսական արդյունավետության պահանջներից՝ նպատակահարմար է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում կատարել փոփոխություններ, որի արդյունքում պետական մարմինները պետական գույքը կվարձակալեն պետությունից՝ անհատույց օգտագործման փոխարեն։

Այս հանգամանքներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցնելով կատարված օրենսդրական փոփոխություններին։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով պետական սեփականություն հանդիսացող գույքի, այդ թվում նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին (այսուհետ՝ կազմակերպություններ) վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված հարաբերությունները կհամապատասխանեցվեն կատարված օրենսդրական փոփոխություններով ներկայացված պահանջներին։

Միաժամանակ ներկայացված նախագծով առաջարկվում է նաև հնարավորություն տալ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման հիմքով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ զբաղեցրած սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող, անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո պետական սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի եղանակով վարձակալությամբ զբաղեցնելու։

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել պետական գույքի, այդ թվում նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացները՝ դրանք համապատասխանեցնելով նշված օրենքների պահանջներին։

           3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր և եկամուտներ չեն նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից:

 

 

 

 

 

  • Duration

    02.04.2026 23.04.2026
  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 145

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: