Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով պետական սեփականություն հանդիսացող գույքի, այդ թվում նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված հարաբերությունները կհամապատասխանեցվեն կատարված օրենսդրական փոփոխություններով ներկայացված պահանջներին։ Միաժամանակ ներկայացված նախագծով առաջարկվում է նաև հնարավորություն տալ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման հիմքով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ զբաղեցրած սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող, անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո պետական սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի եղանակով վարձակալությամբ զբաղեցնելու։
-
Duration
02.04.2026 23.04.2026 -
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 114
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.