Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2026 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ կետի և 30-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «պետական գույքի» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին (այսուհետ՝ կազմակերպություններ) վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի» բառերը,
2) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «գույքի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի» բառերը,
3) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«2․ Սահմանել, որ․
1) պետական գույքն, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերը՝ բացառությամբ անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների, անհատույց օգտագործման է տրամադրվում սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով նախատեսված՝ համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիներին և այլ կազմակերպություններին (այսուհետ՝ սուբյեկտներ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից․
2) պետական գույքի անհատույց օգտագործողները՝ անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն, համապատասխան կազմակերպությունների հետ սահմանված կարգով կնքում են ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագրեր։»,
4) ուժը կորցրած ճանաչել Որոշման 4-րդ կետը,
5) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6․1․կետով․
«6․1․ Սույն որոշման համաձայն կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով տվյալ գույքը զբաղեցրած սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետում նշված այն սուբյեկտները, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող, գույքի անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 45 օր առաջ կարող են դիմել կոմիտե՝ իրենց կողմից զբաղեցված գույքը պետական գույքի վարձակալության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարձակալելու համար։ Ընդ որում, նշված դեպքում գույքը վարձակալության է տրամադրվում ուղղակի եղանակով։»
6) Որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«1․ Սույն կարգով կանոնակարգվում են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին (այսուհետ՝ կազմակերպություններ) վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերի (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները։»,
7) Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում «հիմնադրամներին» բառից հետո լրացնել «բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների» բառերը, 3-րդ կետի 6-րդ ենթակետում «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «բացառությամբ 50 տոկոս և ավել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների» բառերը, իսկ 3-րդ կետի վերջին պարբերությունը հանել,
8) Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«1) համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին իրենց կողմից ներկայացված ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 տարին, եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է սույն որոշման N 3 հավելվածով սահմանված պայմաններին։ Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի, ինչպես նաև պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագրերի վրա չեն տարածվում սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները (բացառությամբ N 4 հավելվածի 3-րդ կետի), իսկ տարածքն անհատույց օգտագործման է տրամադրվում ծրագրով սահմանված ժամկետով։ Գույքի անհատույց օգտագործման պայմանների նկատմամբ հսկողությունն իրականացնում է կոմիտեն` պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դրույթների համաձայն։»,
9) Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև 5 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարվել են և տվյալ գույքի օգտագործման նպատակով կառավարությունն այլ ծրագրեր չունի ու գույքը պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ չէ։» նախադասությունը, իսկ «չեն տարածվում սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ N 4 հավելվածի 3-րդ կետի)» բառերը,
10) Որոշման N 1 հավելվածի 4․1․ կետից հանել «Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև 5 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարվել են և տվյալ գույքի օգտագործման նպատակով կառավարությունն այլ ծրագրեր չունի ու գույքը պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ չէ:» նախադասությունը,
11) ուժը կորցրած ճանաչել Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը,
12) Որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)» բառերը,
13) Որոշման N 3 հավելվածի վերնագրում «ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ)» բառերը փոխարինել «ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ» բառերով,
14) Որոշման N 3 հավելվածի 1-ին կետում «հանձնված (ամրացված)» բառերը փոխարինել «վարձակալությամբ տրամադրված» բառերով,
15) Որոշման N 3 օրինակելի ձևի վերնագրում «ԳՈՒՅՔԻ» բառից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ» բառերը,
16) Որոշման N 3 օրինակելի ձևի 1-ին կետում «հանձնված (ամրացված)» բառերը փոխարինել «վարձակալությամբ տրամադրված» բառերով,
17) Որոշման N 4 հավելվածի վերնագրում «ԳՈՒՅՔԻ» բառից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ» բառերը,
18) Որոշման N 4 հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«1․ Այլ կազմակերպություններին (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպությունների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), ինչպես նաև համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող գույքն, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողամասերն (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացվել են՝»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Duration
02.04.2026 23.04.2026 -
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 145
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.