Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   -------- 2026 թվականի N –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1.            Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 270-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում`

1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմի ապահովման գործառույթ ունեցող քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում ամրագրվում է պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի առնվազն երեք, իսկ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում՝ առնվազն մեկ տարվա թույլտվություն ունենալու մասին պահանջ.».

2 3-րդ և 11-րդ ենթակետերն աշխատում բառից հետո լրացնել կամ աշխատել բառերով.

3 6-րդ ենթակետում «ընդգրկվող» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող օրենսդրությունից բխող» բառերը

4 լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-ին ենթակետով.

      «101) հանձնաժողովի եզրակացությունը և հաղթող ճանաչված մասնակցի դիմումն ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակցին էլեկտրոնային եղանակով նշանակում է համապատասխան պաշտոնի` անհատական իրավական ակտում նշելով, որ հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակիցն իր պարտականությունների կատարմանն է անցնում պետական գաղտնիքին առնչվելու օրենսդրությամբ սահմանված թույլտվության ստացմանը հաջորդող օրվանից»։

           2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Duration

    01.04.2026 16.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 91

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: