ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման 1-ին հավելվածով (այսուհետ՝ Հավելված) սահմանված են գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման և կատարողականի գնահատման առանձնահատկությունները։
Գործող կարգավորման կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ և իրավական անորոշություններ։
Մասնավորապես, Հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմի ապահովման գործառույթ ունեցող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում ամրագրվում է պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի առնվազն երեք տարվա թույլտվություն ունենալու մասին պահանջ։ Նշված կարգավորմամբ՝ երեք տարվա թույլտվության պարտադիր պահանջը գործնականում էական սահմանափակումներ է առաջացնում համապատասխան թափուր պաշտոնների համալրման գործընթացում։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ տվյալ պաշտոններին հավակնող անձանց զգալի մասն ունի պետական գաղտնիքին առնչվելու՝ երեք տարվանից պակաս ժամկետով թույլտվություն և նշված ժամանակահատվածը, որպես կանոն, բավարար է համապատասխան աշխատանքային վարքագիծ դրևորելու համար։
Հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը նախատեսում է, որ քաղաքացիական ծառայության համապատասխան թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթին մասնակցող քաղաքացին դիմումում նշում է այն մարմինը (կազմակերպությունը), որտեղ աշխատում է, և որտեղից կարող է ստացվել տեղեկանք պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության մասին։ Սակայն գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձը տվյալ պահին չի աշխատում, սակայն նախկինում աշխատել է համապատասխան մարմնում և ունեցել է նախկինում տրված թույլտվություն։
Միաժամանակ, Որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ մասնագիտական գիտելիքներին վերաբերող առաջադրանքների առնվազն 60 տոկոսը պետք է լինի պետական գաղտնիքին առնչվող օրենսդրությունից։ Սակայն ձևակերպումը չի ապահովում բավարար հստակություն այն առումով, որ թեստային առաջադրանքները պետք է բխեն տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթից, իրավունքներից և պարտականություններից։ Արդյունքում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ թեստավորման բովանդակությունը լիարժեքորեն չարտացոլի կոնկրետ պաշտոնի գործառույթները։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն և լրացումներ՝ ուղղված գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցութային և նշանակման ընթացակարգերի ընթացքում առաջացած գործնական խնդիրների լուծմանը։
Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմի ապահովման գործառույթ ունեցող քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում ամրագրել պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի առնվազն երեք, իսկ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում՝ առնվազն մեկ տարվա թույլտվություն ունենալու մասին պահանջ։
Նախատեսվում է հնարավորություն՝ հաշվի առնել նաև անձի՝ նախկինում պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցած լինելու հանգամանքը՝ թույլ տալով համապատասխան մարմնին ստանալ անհրաժեշտ տեղեկություններ նաև նախկին ծառայողական կամ աշխատանքային հարաբերությունների շրջանակում տրամադրված թույլտվությունների վերաբերյալ։
Առաջարկվում է ամրագրել, որ մրցույթի թեստավորման փուլում մասնագիտական բնույթի առաջադրանքները պետք է ուղղակիորեն բխեն տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթից, իրավունքներից և պարտականություններից, իսկ դրանց առնվազն 60 տոկոսը պետք է լինի պետական գաղտնիքին առնչվող օրենսդրությունից՝ ապահովելով գնահատման գործընթացի համապատասխանությունը կոնկրետ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներին։
Միաժամանակ, առաջարկվում է հստակ սահմանել, որ մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակիցն իր պարտականությունների կատարմանն է անցնում պետական գաղտնիքին առնչվելու օրենսդրությամբ սահմանված թույլտվության ստացման պահից։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցութային գործընթացի արդյունավետությունն ու թեստավորման բովանդակության համապատասխանությունը տվյալ պաշտոնի գործառույթներին՝ միաժամանակ երաշխավորելով պետական գաղտնիքի պաշտպանության պահանջների պահպանումը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 6․4-րդ գլխից, համաձայն որի՝ իրականացվելու է խորքային ֆունկցիոնալ ու ինստիտուցիոնալ վերլուծություն՝ պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար։
Նախագիծը չի հակասում Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին։
Ազգային անվտանգության ծառայություն
-
Duration
01.04.2026 16.04.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
National Security Service
-
Status
Views 91
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.