ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
— -------- 2026 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 270-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում`
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմի ապահովման գործառույթ ունեցող քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում ամրագրվում է պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի առնվազն երեք, իսկ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում՝ առնվազն մեկ տարվա թույլտվություն ունենալու մասին պահանջ.».
2 3-րդ և 11-րդ ենթակետերն աշխատում բառից հետո լրացնել կամ աշխատել բառերով.
3 6-րդ ենթակետում «ընդգրկվող» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող օրենսդրությունից բխող» բառերը․
4 լրացնել հետևյալ բովանդակությամբ 10․1-ին ենթակետով.
«10․1) հանձնաժողովի եզրակացությունը և հաղթող ճանաչված մասնակցի դիմումն ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակցին էլեկտրոնային եղանակով նշանակում է համապատասխան պաշտոնի` անհատական իրավական ակտում նշելով, որ հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակիցն իր պարտականությունների կատարմանն է անցնում պետական գաղտնիքին առնչվելու օրենսդրությամբ սահմանված թույլտվության ստացմանը հաջորդող օրվանից․»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Продолжительность
01.04.2026 16.04.2026 -
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
-
Test
Просмотры 91
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .