Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 05.02.2019 - 20.02.2019

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրումը կնպաստի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը և զարգացմանը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, կմշակվեն միջոցառումներ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, համայնքի և բնակչության ունեցվածքի պահպանման: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները դարձնել աղետներին դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր համայնքների, մարզերի և երկրի կայուն զարգացման համար:
0 303

Обсуждалось 04.10.2018 - 19.10.2018

«ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով հաստատվող հայեցակարգի նպատակն է հիմնավորել Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ ՀՀ) աղետների վաղ ազդարարման համակարգի (այսուհետ՝ ԱՎԱՀ) ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նմանատիպ համակարգերի կառուցման ժամանակակից միտումները, տվյալ համակարգի առջև դրվող խնդիրների սահմանումը, համակարգի կառուցվածքի և գործունեության ռեժիմների, ինչպես նաև համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունների և նրանց իրականացման կարգի որոշումը:     Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականությունն ուղղված է երկրում անհրաժեշտ այն պայմանների ստեղծմանը, որոնք բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ, կկանխարգելեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստները և վնասները, կնպաստեն տնտեսության կայուն գործունեության համար առավել անհրաժեշտ կազմակերպությունների անխափան գործունեության ապահովմանը:      Բնակչության պաշտպանությունը, որպես երկրի անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի մասնակցելու բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը:     Բնակչության պաշտպանության խնդիրների կարգավորումը, որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություն, կապված է նաև արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության  բնագավառներում կառավարման մարմինների ու բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացի կազմակերպման և  իրականացման արդյունավետությունից:
0 812

Обсуждалось 24.11.2017 - 15.12.2017

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում վթարների դեպքում արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցը՝ համաձայն հավելվածի
0 1719