Добавить в избранное

В стадии разработки

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2030 թվականների գործողության ծրագիրը հստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում է բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը:

Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական մի շարք նպատակների իրականացումն է, այն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, շարունակաբար զարգացող կարողունակությամբ օժտված աղետների ռիսկերի կառավարման համակարգի ձևավորում, որը կունենա՝ աղետների ռիսկի նվազեցմանը, օպերատիվ արձագանքմանը և հետաղետային վերականգնմանն ուղղված որոշումների կայացման, դրանց իրականացման և մշտադիտարկման մեխանիզմներ:

 

  • Обсуждалось

    04.05.2023 - 20.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3065

Принт

Предложения

Արտեմ Պետրոսյան

04.05.2023

1. Կատարված է շատ մեծ աշխատանք, որի համար շնորհակալություն` սակայն ողջ ռազմավարության եւ միջոցառումների ծրագրում չգտա գետ մեկ տող օդի որակի մասին, առավելապես ք. Երեւանում հաշվի առնելով անկանոն շինարարությունները (տարբեր էլիտար թաղամասերի) վերջին 3 տարում օդի որակը բավականին ցածր է, ինչը իր հերթին կարող է բերել տարբեր հիվանդությունների ՀՀ քաղաքացիների եւ հյուրերի մոտ, առաջարկում եմ դիտարկել նաեւ այս խնդիրը։ 2.Ռազմավարության մեջ տեսա մի այսպիսի նախադասություն "ք. Երեւանում սեյսմիկ ռիսկի նվազեցում" կխնդրեի պարզաբանել թե ի՞նչ նկատի ունեք։ 3. Քիմիական, ճառագայթային, կենսաբանական եւ միջուկային ռիսկերի նվազեցման շրջանակներում առաջարկում եմ դիտարկել նաեւ "հարեւան" երկրներում (իրականում թշնամիների) ռազմավարական ծրագրերը. օրինակ` թուրքիայի նոր ատոմային էլեկտրակայանների հնարավոր վթարների ժամանակ (առավելապես որ Ակկույու ԱԷԿ-ը գտնվում է երկրաշարժերի էպիկենտրանից 16ից 20 կմ ի վրա) ազդեցությունը ՀՀ-ի տարածքների վրա։ 4.թշնամիների կողմից քաղաքացիական բնակչության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անտառածածկ տարածքների ոչնչացման նպատակով քիմիական զենքի կիրարկման ազդեցության գնահատումը նույնպես անհարժեշտ միջոցառում է (հաշվի առնելով արդեն իսկ նման վայրագության առկա փորձը 44 օրյա պատերազմի ընթացքում)։ Շնորհակալություն։

Узнать больше