Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 13.06.2025 - 03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով առաջարկվող կարգավորումը կնպաստի նաև տարածական տվյալների կառավարման համակարգված և միատեսակ մոտեցման ձևավորմանը, դրանց մատչելիության ապահովմանը, ինչպես նաև ազգային գեոպորտալի արդյունավետության ընդլայնմանը։    Միևնույն ժամանակ, ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ:  
Մնաց {days} օր
0 1314

Обсуждалось 13.06.2025 - 03.07.2025

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի մշակումը պայմանավորված է տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1437

Обсуждалось 20.02.2020 - 07.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Ներկայացվող նախագծով սահմանվում  են  ինտեգրման և վերաինտեգրման  քաղաքականության  ութ  ռազմավարական նպատակներ, որոնք բխում են թիրախ խմբերի կարիքներից, քաղաքականության սկզբունքներից և սույն ռազմավարությամբ սահմանված ինտեգրման և վերաինտեգրման ձևակերպումից ու չափումներից:   Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ Ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպման համակարգային բարեփոխումներ Կացարանի և բարենպաստ կենցաղային պայմանների հասանելիություն Իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն Կրթության և առողջապահության հասանելիության ապահովում Զբաղվածություն և տնտեսական ներգրավվածության աջակցություն Մշակութային ինտեգրում և վերաինտեգրում (ներառյալ լեզվին և առօրեական պրակտիկաներին տիրապետում) Հասարակությունում ընդունման միջավայրի ստեղծում Ինտեգրման և վերաինտեգրման գործում ներգրավված կառույցների հզորացում և աշխատակիցների կարողությունների զարգացում: Ռազմավարական նպատակներից յուրաքանչյուրն ունի համապատասխան ուղղությունների  իր խումբը։
Մնաց {days} օր
0 9548

Обсуждалось 23.01.2018 - 08.02.2018

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սիրիական հակամարտության հետևանքով ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրման հարցում միջազգային առավել ակտիվ և առարկայական մասնակցության ակնկալիքով, ինչպես նաև Ռազմավարությամբ սահամանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտներում նոր դոնորներ (առանձին պետություններ և միջազգային կազմակերպություններ) ներգրավելու նպատակով՝ Ռազմավարության հաստատումից հետո ՀՀ կառավարության կողմից պետք է նախաձեռնվի արտերկրում և Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնող մի շարք պոտենցիալ միջազգային դոնորների հավաքի կազմակերպումը, որոնք ներգրավված են կամ մտադիր են մասնակցություն ունենալ Տեղահանված անձանց ինտեգրման հետ կապված առկա և գալիք մարտահրավերները հաղթահարելու գործին:
Մնաց {days} օր
0 14371
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: