«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է «Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2026 թվականի մարտի 12-ի N 256–Ա որոշմամբ։ Միաժամանակ, Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2026 թվականի մարտի 9-ի N ԿԱ/67-2026 արձանագրության 2.1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված նախագծից բխող այլ օրենսդրական ակտերում նախատեսել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։
Հավելենք նաև, որ ընդերքօգտագործման, քաղաքաշինության և ջրօգտագործման ոլորտներում տրամադրվող իրավունքներն ու թույլտվությունները, իրենց բնույթով, առնչվում են որոշակի տարածքի, տեղամասի կամ կոորդինատային կապակցում ունեցող օբյեկտի հետ։ Միաժամանակ, գործող կարգավորումներով լիարժեք չեն կանոնակարգվում այդ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտերի և մետատվյալների ստեղծման, թարմացման և ազգային գեոպորտալում արտացոլման հետ կապված հարաբերությունները։ Թեև առանձին ոլորտներում նախատեսված են համապատասխան հաշվառման կամ գրանցման մեխանիզմներ, դրանք չեն ապահովում նշված տվյալների միասնական և ստանդարտացված ինտեգրումը ազգային գեոպորտալում։
-
Продолжительность
09.04.2026 29.04.2026 -
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 135
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .