Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.11.2018 - 01.12.2018

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի N 158-Լ հրամանում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է Ծառայության արտաքին կապերի բաժնից վերադարձի և վերաինտեգրման, այսինքն՝ հիմնական գործառույթը տարանջատել՝ բաժնին թողնելով զուտ  աջակցմանը բնորոշ՝ միգրացիայի ոլորտում միջազգային համագործակցության գործառույթը։ Խնդրի կարգավորման նպատակով Կանոնադրության 22-րդ կետով Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները կլրացվեն նոր՝ «Վերադարձի և վերաինտեգրման բաժին» ստորաբաժանմամբ։ Կառուցվածքային փոփոխությունը կիրականացվի վերակազմավորման եղանակով։
0 219

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.01.2018 - 08.02.2018

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սիրիական հակամարտության հետևանքով ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրման հարցում միջազգային առավել ակտիվ և առարկայական մասնակցության ակնկալիքով, ինչպես նաև Ռազմավարությամբ սահամանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտներում նոր դոնորներ (առանձին պետություններ և միջազգային կազմակերպություններ) ներգրավելու նպատակով՝ Ռազմավարության հաստատումից հետո ՀՀ կառավարության կողմից պետք է նախաձեռնվի արտերկրում և Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնող մի շարք պոտենցիալ միջազգային դոնորների հավաքի կազմակերպումը, որոնք ներգրավված են կամ մտադիր են մասնակցություն ունենալ Տեղահանված անձանց ինտեգրման հետ կապված առկա և գալիք մարտահրավերները հաղթահարելու գործին:
0 2073