Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 29.10.2020 - 16.11.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է փոփոխություններ իրականացնել օրենքում՝ համաձայն 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2021 թվականի բյուջեի։  
0 5372

Обсуждалось 27.03.2020 - 13.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 623-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշանակման հայտ ներկայացված ՀԳՄ-ների նշանակման գործընթացում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք շտկելու, նշանակման գործընթացը հստակեցնելու և որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Նախագծով հստակեցվել են ՀԳՄ կողմից ներկայացվող փաստաթղթերը, ՀԳՄ-ի և Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի ներկայացման համար սահմանվել է ապահովագրողի առավելագույն պատասխանատվության սահմանաչափ, ինչպես նաև պետական տուրքի վճարման հստակ ժամկետներ, նշանակման մերժման հիմքեր և այլն։ Նախագծով նախատեսվում է ՀԳՄ-ների նշանակման գործընթացի՝ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում համապատասխան աշխատանքային խմբի միջոցով իրականացվող գնահատման գործընթացի փոխարինում քվեարկությամբ։ Մասնավորապես, հիմնվելով հավատարմագրման գործընթացի վրա միայն փաստաթղթային գնահատման արդյունքում հնարավորություն կընձեռնվի գնահատելու ՀԳՄ-ների իրավազորությունը և տրամադրելու համապատասխանության գնահատման ծառայությունների իրականացման իրավասություն ինչպես ՀՀ այնպես էլ ԵԱՏՄ գործող ՏԿ-երին:
0 5766

Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում,  ինչպես նաև մրցույթների հայտերի ձևանմուշների, հաշվետվությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի միասնական օրինակելի փաստաթղթերի սահմանում։
8 11234

В стадии разработки

Обсуждалось 30.07.2019 - 30.08.2019

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՎ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է 2018 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՕ-313-Ն օրենքի 3-րդ հավելվածի և Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին հավելվածի 96-րդ կետի պահանջներից։
0 11439

Проект принят

Обсуждалось 06.03.2019 - 21.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակից։ Այդ նապատակով բնապահպանության նախարարությունը նախաձեռնել և սկսել է «Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման թղթային և էլեկտրոնային հայտերի միասնական ձևի պահպանման, գործընթացն առավել ճկուն և դյուրին իրականացնելու պահանջից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության 4-րդ կետի պահանջից, համաձայն  որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կանոնների հաստատումը։
0 7678

Проект принят

Обсуждалось 18.04.2018 - 04.05.2018

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքի վճարման համար նախատեսված ժամկետի երկարաձգում, մասնավորապես՝ նախատեսվում է ամրագրել, որ հայտատուն պետական տուրք կարող է վճարել 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն։
0 8362