Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство окружающей среды

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 13.05.2025 - 02.06.2025

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՓՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եվ «վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի գործընթացի կազմակերպման շրջանակներում սիգ ձկնատեսակի որսի, օտարման (այդ թվում՝ վաճառքի) և արտահանման կանոնակարգման պահանջից:
Մնաց {days} օր
0 2041

Обсуждалось 02.05.2025 - 26.05.2025

«Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N539 -ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
Մնաց {days} օր
0 2214

Обсуждалось 02.05.2025 - 17.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2025 թվականի փետրվարի 24-ին կայացած Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի NԿԱ/59 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ ցամաքային ծածկույթի վերաբերյալ տարածական տվյալներ ստեղծելու, դրանք օգտագործելու հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար: 
Մնաց {days} օր
0 1981

Обсуждалось 28.04.2025 - 13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 615-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը պահել տրանսպորտային միջոցում՝ զենքի պահման պահարանում կամ արկղում։
Մնաց {days} օր
0 1670

Обсуждалось 28.04.2025 - 13.05.2025

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության լիազորություններում ներառել բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը։
Մնաց {days} օր
3 2167

Обсуждалось 28.04.2025 - 19.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1545-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման համապատասխանությունն է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքով սահմանված կարգավորումներին:
Մնաց {days} օր
0 2336

Обсуждалось 22.04.2025 - 16.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև Ջրային օրենսգրքի խնդիրների լուծման ապահովմանը։ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ևս ակնկալվում է ապահովել ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ կառավարումը, նպաստել ստորերկրյա արտեզյան ավազանի վերականգնմանը։
Մնաց {days} օր
0 1735

Обсуждалось 03.04.2025 - 20.04.2025

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգերը (այսուհետ՝ Կարգեր), ինչի արդյունքում նախաձեռնողները ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, այդուհետ կարող են մշակել միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ կարող են ներգրավել այդպիսի լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի՝ գործընթացն իրականացնելով առավել մասնագիտական և արդյունավետ հենքի վրա:       Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն և լրացում կատարել Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման մեջ՝ օրենսդրական պահանջներին, այդ թվում՝ Կարգերին լիցենզավորված գործունեության իրականացման արդյունքում մշակված հաշվետվության համապատասխանությունն ապահովելու նպատակով:  
Մնաց {days} օր
1 2295
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: