Добавить в избранное

«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին»

 Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում  կենդանիների (բացառությամբ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիները) քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները: 

  1. Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք են հանդիսանում՝
  • բնակչության համար վարակի կամ համաճարակային հիվանդությունների սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը,
  • վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը,
  • անասնապահությանը վնաս պատճառելու սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը,
  • կենդանական աշխարհի գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռության խախտման և բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը։ 
    1. Կենդանիների քանակի կարգավորմանն ենթակա են՝

    1)  վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը կամ կյանքին,

    2)  վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել անասնապահության,

    3) վայրի կենդանիների ինվազիվ տեսակները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին),

    4) վայրի կենդանիները, որոնց քանակը կարող է խախտել էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը,

    5)  վայրի կենդանիները, որոնք վատթարացնում են կամ կարող են վատթարացնել բնակելի, արդյունաբերական, մշակութային և այլ շինությունների սանիտարական և գեղագիտական վիճակը,

    6) վայրի կենդանիները, որոնք վտանգ են ներկայացնում կամ խանգարում են տրանսպորտային հաղորդակցությանը, էլեկտրահաղորդման գծերին, արդյունաբերական և ռազմական օբյեկտների աշխատանքին։

 

  • Обсуждалось

    13.03.2024 - 28.03.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 900

Принт