Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
15.05.2024 31.05.2024
«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի պատշաճ մասնակցության ապահովման, թափանցիկության բարձրացման, Հայաստանի Հանրապետության կառավարության և ընդերքօգտագործող կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման հավելված N 2-ով հաստատված 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 6-րդ ենթակետի՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել աշխատանքային խումբ։
0 118
15.05.2024 02.06.2024
«Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր» Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակավայրերը կհամալրվեն շուրջ 8000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 120000 կգ հավելյալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռնվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները, և պահպանել Արագածի լանջերին աճող արժեքավոր բույսերի տեսակային կազմը:
0 173
15.05.2024 02.06.2024
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր Նախագծի ընդունումը կնպաստի ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը, ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի ավելացում, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:
0 156
14.05.2024 04.06.2024
Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանելու մասին Սույն նախագծով կարգավորվում են ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ՝ ՀԳՄ) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների, ինչպես նաև վերոգրյալ ՀԳՄ-ների կողմից տրամադրված և գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ միասնական և ազգային ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) ներառելու, հանելու պահանջները։
0 174
14.05.2024 29.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի 81-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը։ 
1 365
13.05.2024 28.05.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1368-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Համաձայն ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) խառնուրդները 2025 թվականի հունվարի մեկից կհամարվեն կարգավորվող նյութեր և համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի՝ ենթակա կլինեն քվոտավերման և լիցենզավորման: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածի ցանկում լրացվում են ՀՖԱ խառնուրդները:
0 233
13.05.2024 31.05.2024
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
0 257