Добавить в избранное

В стадии разработки

«Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր»

Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակավայրերը կհամալրվեն շուրջ 8000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 120000 կգ հավելյալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռնվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները, և պահպանել Արագածի լանջերին աճող արժեքավոր բույսերի տեսակային կազմը:

  • Обсуждалось

    15.05.2024 - 02.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

15.05.2024 14:46

Tigran Sh. Aleksanyan <taleksanyan@mineconomy.am>

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2246

Принт

Предложения

Ադելաիդա Եփրեմյան

01.06.2024

Նախագիծը բավականին լավն է,/չեղածից լավն է/։ Վերջապես ուշադրության է արժանացել գյուղատնտեսության այս շատ կարևոր ճյուղը։ Մանրամասն ծանոթանալով ծրագրի նախագծին ունեմ մի քանի առաջարկություն 1․ Ցանկալի է ծրագրում ներառել նաև ՀՀ բոլոր սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները։ Դրանով կլուծվի երկու խնդիր․ ա/ Քանի որ այս համայնքները խոցելի են և ազգաբնակչությանը տեղում պահելու խնդիր ունեն, ուստի ծրագիրը կօգնի բնակիչներին զբաղվել այլընտրանքային աշխատանքով և ունենալ լրացուցիչ եկամուտ ։ բ/ Քանի որ վերոնշյալ բնակավայրերը գտնվում են ծովի մակարդակից 2000մ և ավել բարձրության վրա, ուստի այստեղի բուսածածկույթի բազմազանությունը ոչնչով չի զիջում Արագած լեռան ստորոտում տարածված վայրի բույսերի բազմազանությանը և այն նույնպես պահպանելու խնդիր կա։Տարանջատելով Արագած լեռան շրջակայքը մյուս լեռներից խտրականության դրսևորում է: Հետևաբար անհրաժեշտ է ներառել բոլոր բարձրլեռնային բնակավայրերը: Բացի այդ այս բարձրության վրա ստացված բազմածաղկային մեղրը և՛ որակապես, և՛ համով տարբերվում է հովտային և անտառային մեղրից։ 2․ Շահառուների ցանկում արված տարիքային սահմանափակումները ցանկալի չեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղվաբուծությունն ունի իր առանձնահատկությունները / ալերգիաներ/ Մեղվաբուծությամբ կարող են զբաղվել ոչ միայն ամուսինները, այլ նաև տարբեր տարիքայի խմբերի առանձին անհատներ: Հետևաբար առաջարկում եմ հանել երիտասարդ ընտանիքների 70տարեկանի շեմը , այս սահմանափակումը ինքնաբերաբար կհանգեցնի կեղծ ձևակերպումների:

Հայկ Մարտիրոսյան

25.05.2024

Նախագիծը լավն է, սակայն պետք է ներառել ՀՀ բոլոր սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերը ևՎայոց Ձորը, քանի որ հենց տվյալ բնակավայրերին են առաջնային անհրաժեշտ նմանատիպ ծրագրերը: Բարձր լեռնային և սահմանամերձ ցանկացած բնակավայր ունի բնակչության պահպանման խնդիր և նմանատիպ ծրագրերը կնպաստեն վերոնշյալ գյուղերի պահպանմանը

Զոհրաբ Խաչատրյան

15.05.2024

Նախագիծը լավն է, սակայն մեղվաբուծությամբ առաջին անգամ զբաղվող և փորձ չունեցող անձանց դեպքում մեղուների անկման ռիսկը շատ մեծ է և չպետք է դրանց վերականգման ամբողջ պատասխանատվությունը դնել այդ անձանց վրա։ Շահառու համարվող անձանց համար առաջարկում եմ նաև համապատասխան դասընթացներ կազմակերպել մեղուների խնամքի և այլնի հետ կապված, որպեսզի կարողանան հասկանալ մեղուների խնամքի, պահպանության, իրականացվող բուժումների անհրաժեշտության վերաբերյալ հարցերը և ճիշտ կազմակերպեն այն։ Հակառակ դեպքում ծրագիրը անհամաչափ վնաս կարող է հասցնել ծրագրի շահառուներին։

Узнать больше