«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-ին կետով՝
«51.1) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի, բացառությամբ Օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված բենզինի և նյութերի (հավելանյութերի), ներմուծումը կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 293․1-ին հոդվածում`
1) 2-րդ մասում «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդի և ներդրումային ֆոնդի կառավարչի)» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է անժամկետ՝ տրամադրվող հավաստագրում նշելով հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:»,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով՝
«3.1․ Անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմինը իրականացնում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ եռամսյակային պարբերականությամբ։ Մշտադիտարկման արդյունքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից կարող է դադարեցվել Կառավարության սահմանած կարգով։»,
4) 4-րդ մասում «սահմանվել» բառից հետո լրացնել «սպասարկման և» բառերը, իսկ «հարկ վճարողների ցանկը» բառերը փոխարինել «և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցված հարկ վճարողների ցանկերը» բառերով,
5) 5-րդ մասում «կարգը» բառը փոխարինել «և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգերը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝
«4․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով՝ այդ նպատակով հավաստագրի տրամադրման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակելով նաև անհատական սպասարկման մասնագետ։ Հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակված անհատական սպասարկման մասնագետի տվյալների (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) կամ դրանց փոփոխության մասին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին տեղեկացվում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի միջոցով հարկային մարմնի ղեկավարի հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»։
Հոդված 4. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասում «գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր» բառերը փոխարինել «օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր» բառերով։
Հոդված 5․ Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «Ըստ ռիսկայնության աստիճանը» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում, համալիր հարկային ստուգումների ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս, կիրառվում է լրացուցիչ 0,8 գործակից։»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների մասով:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին, 3-5-րդ կետերի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների նկատմամբ։
4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
-
Продолжительность
31.03.2026 16.04.2026 -
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 332
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .