«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Օրենքի նախագծով վերանայվում են օրինապահ հարկ վճարողի համակարգին վերաբերող առաջացեելու օրենսգրքով սահմանված կարգավորումները և նախատեսվում է համակարգի ներդրման համար կիրառել խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրնապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ․
1) oրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ԱԱՀ-ից,
2) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի վերաբերի ներդրումային ֆոնդերին և ներդրումային ֆոնդերի կառավարչներին, հաշվի առնելով վերջիններիս մասով կիրառվող շահութահարկի նվազ՝ 0.01% դրույքաչափը,
3) oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադվելու է անժամկետ,
4) հարկային մարմինը իրականացնելու է oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, նպատակ ունենալով ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը,
5) Կառավարության կողմից կսահմանվի հավաստագրի գործողության դադարեցման կարգը, որտեղ կնշվեն այն դեպքերը, երբ իրականացվող մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը կդադարեցվի։
6) oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկային մարմինը օրենսգրքով սահմանված հարկ վճարողների սպասարկման գործառույթը կիրականացնի անհատական՝ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի միջոցով,
7) համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կկկիրառվի 0,8 գործակից։
-
Продолжительность
31.03.2026 16.04.2026 -
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 321
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .