«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի Հուլիսի 2-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
______________ 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 48.2-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) Որոշման N 1 հավելվածում․
ա․ 2-րդ կետում «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը,
բ․ 3-րդ կետում «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը,
գ․ 4-րդ կետում «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը,
դ․ 5-րդ կետի 4-րդ ենթակետում «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը,
ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետում «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը,
զ. 16-րդ կետում «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը,
2) Որոշման N 2 հավելվածով սահմանված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևի նախավերջին տողում «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
-
Обсуждалось
27.03.2026 - 13.04.2026
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 412
Принт