Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.    Անհրաժեշտությունը

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղվող քայլերի զարգացմամբ և իրագործմամբ, հաշմանդամություն ունեցող բարձրակարգ մարզիկների  հասարակության մարզական կյանքին ամբողջապես ինտեգրման գործընթացի ապահովմամբ ու անհատի լիարժեք իրավունքներից օգտվելու հնարավորության ընձեռնմամբ, որոնք ամրագրված են միջազգային իրավական նորմատիվ ակտերում:

 

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել են «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը Վերոնշյալ օրենքով սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում)  իրավունքները: Ադապտիվ (հաշմանդամային) սպորտի զարգացումը հիմնականում խթանում են պարալիմպիկ, սուրդլիմպիկ միջազգային սպորտային շարժումները: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական դաստիարակության և սպորտի հարցերով հիմնականում զբաղվում են հասարակական կազմակերպությունները: ՈՒսումնամարզական, սպորտային կատարելագործման և բարձրագույն նվաճումների մարզական խմբերի մարզիկների հետ աշխատանքները նույնպես իրականացվում են այդ կազմակերպությունների ջանքերով:

2015 թվականից սկսած` միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին հաշմանդամանդամություն ունեցող մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին, հանձնվում  են դրամական մրցանակներ, իսկ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկները և նրանց մարզիչները ստանում են անվանական թոշակ:

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունը դիմել է ԿԳՄՍ նախարարություն և ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրանքով սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված  ըմբշամարտ մարզաձևից խուլերերի աշխարհի չեմպիոն Սենիկ Գագիկի Սերոբյանին ընդգրկել ցմահ պատվովճար ստացողների ցանկում: Վերոնշյալ մարզիկին ցմահ պատվովճար ստացողների ցանկում ընդգրկելու համար անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել լրացումներ:

Որոշումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձին:

 

3.    Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման ընդունմամբ կապահովվի պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

4.    Ակնկալվող արդյունքը

Ենթաօրենսդրական իրավական ակտում լրացումների իրականացում՝ հաշմանդամություն ունեցող բարձրակարգ մարզիկների սպորտի ոլորտում հավասար իրավունքներ ապահովում

5.    Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

Որոշման  ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում: Նախագծի ընդունմամբ հաշմանդամություն ունեցող մեկ մարզիկ կստանա ցմահ պատվովճար:  2026 թվականի վճարումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեով 1041 ծրագրի 12002 միջոցառման համար հատկացված  տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին: Հաջորդ տարիներին՝  լրացուցիչ գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում այն կնախատեսվի ՄԺԾԾ և բյուջետային հայտերի նախագծերի մշակման ընթացքում:

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության  կաւավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետից. «բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն»:

7.    Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման  անհրաժեշտություն.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն           չի առաջանում:

 

 

  • Продолжительность

    23.03.2026 07.04.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 122

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: