ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղվող քայլերի զարգացմամբ և իրագործմամբ, հաշմանդամություն ունեցող բարձրակարգ մարզիկների հասարակության մարզական կյանքին ամբողջապես ինտեգրման գործընթացի ապահովմամբ ու անհատի լիարժեք իրավունքներից օգտվելու հնարավորության ընձեռնմամբ, որոնք ամրագրված են միջազգային իրավական նորմատիվ ակտերում:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել են «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը Վերոնշյալ օրենքով սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում) իրավունքները: Ադապտիվ (հաշմանդամային) սպորտի զարգացումը հիմնականում խթանում են պարալիմպիկ, սուրդլիմպիկ միջազգային սպորտային շարժումները: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական դաստիարակության և սպորտի հարցերով հիմնականում զբաղվում են հասարակական կազմակերպությունները: ՈՒսումնամարզական, սպորտային կատարելագործման և բարձրագույն նվաճումների մարզական խմբերի մարզիկների հետ աշխատանքները նույնպես իրականացվում են այդ կազմակերպությունների ջանքերով:
2015 թվականից սկսած` միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին հաշմանդամանդամություն ունեցող մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին, հանձնվում են դրամական մրցանակներ, իսկ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկները և նրանց մարզիչները ստանում են անվանական թոշակ:
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունը դիմել է ԿԳՄՍ նախարարություն և ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրանքով սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված ըմբշամարտ մարզաձևից խուլերերի աշխարհի չեմպիոն Սենիկ Գագիկի Սերոբյանին ընդգրկել ցմահ պատվովճար ստացողների ցանկում: Վերոնշյալ մարզիկին ցմահ պատվովճար ստացողների ցանկում ընդգրկելու համար անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել լրացումներ:
Որոշումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձին:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման ընդունմամբ կապահովվի պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
4. Ակնկալվող արդյունքը
Ենթաօրենսդրական իրավական ակտում լրացումների իրականացում՝ հաշմանդամություն ունեցող բարձրակարգ մարզիկների սպորտի ոլորտում հավասար իրավունքներ ապահովում
5. Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը
Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Նախագծի ընդունմամբ հաշմանդամություն ունեցող մեկ մարզիկ կստանա ցմահ պատվովճար: 2026 թվականի վճարումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեով 1041 ծրագրի 12002 միջոցառման համար հատկացված տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին: Հաջորդ տարիներին՝ լրացուցիչ գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում այն կնախատեսվի ՄԺԾԾ և բյուջետային հայտերի նախագծերի մշակման ընթացքում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կաւավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման հավելված 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետից. «բնագավառի օրենսդրական դաշտը պարզեցնելու, ավելի մատչելի դարձնելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրամայական է առաջացել ունենալ լիարժեք, միջազգային պահանջներին բավարարող մեխանիզմներ ապահովող գործող օրենսդրություն»:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:
-
Duration
23.03.2026 07.04.2026 -
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 122
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.