Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.     Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

2024 թվականի ապրիլի 11-ին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) և ավելի քան 30 հարակից օրենքներ, որոնք ուժի մեջ են մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Օրենքը նախատեսում է մի շարք նորարարական ինստիտուտներ՝ ուղղված կատարողական վարույթի առավել արդյունավետ, արագ և թափանցիկ իրականացմանը։

Օրենքով ներդրված հիմնական նոր ինստիտուտներից է արգելադրված գույքի թույլատրելի տնօրինման կարգավորումը, որի համաձայն՝ պարտապանը կարող է հարկադիր կատարողի որոշմամբ մինչև հարկադիր աճուրդի սկսվելը գնահատված արժեքից ոչ պակաս գնով վաճառել արգելադրված գույքը։ Գործող իրավակարգավորումը որպես գնահատման հիմք սահմանում է գույքի կադաստրային արժեքը, որը, սակայն, իրավակիրառ պրակտիկայում գրեթե երբեք չի արտացոլում գույքի իրական շուկայական արժեքը և զգալիորեն տարբերվում է դրանից։

Այս հանգամանքը առաջացնում է մի շարք խնդիրներ

  • արգելադրված գույքը կարող է վաճառվել շուկայականից զգալիորեն ցածր գնով,
  • պարտապանի գործողություններով կարող է էականորեն վնասվել պահանջատիրոջ օրինական շահը,
  • ապահովված պահանջները չեն բավարարվի ամբողջությամբ, ինչպես նախատեսում է Օրենքի նպատակներից մեկը,
  • բացակայում է պարտապանի և պահանջատիրոջ շահերի ողջամիտ համադրումը։

Նախագծով առաջարկվում է վերացնել այս բացը՝ սահմանելով, որ արգելադրված գույքի թույլատրելի տնօրինման հիմքում պետք է դրվի ոչ թե կադաստրային, այլ փորձաքննությամբ որոշված շուկայական արժեքը։

Օրենքի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նաև տեխնիկական և բովանդակային վրիպակներ, որոնք կարող են հանգեցնել անհամապատասխան իրավակիրառ պրակտիկայի կամ հակասությունների։ Դրանք վերաբերում են՝

  • արբիտրաժային ակտերի կատարման կարգավորման բացակայող հղումներին,
  • առանձին հոդվածներում անհամապատասխան ձևակերպումներին,
  • անշարժ գույքի գնահատման, բաժնեմասերի իրացման, ապահովման վարույթում կատարողական վճարի հաշվարկման կոնկրետացման անհրաժեշտությանը,
  • ոչ էլեկտրոնային եղանակով վարվող դատական գործերով կայացված ակտերի հարկադիր կատարման ներկայացնելու իրավական հիմքերի բացակայությունը։

Վերը նշվածի հիման վրա նախագծով կատարվել են համապատասխան լրացումներ և ճշգրտումներ՝ ի նպաստ Օրենքի նպատակներին համապատասխան միասնական և ճիշտ կիրառման ապահովման։

Ավելին՝ հարկադիր կատարման ոլորտում իրականացված վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աճուրդների 15-րդ փուլից հետո գույքի իրացման հավանականությունը էականորեն չի բարձրանում, իսկ գնի հետագա նվազեցումը չի ապահովում աճուրդի արդյունավետության բարձրացում։ Փոխարենը այն հանգեցնում է գույքի անհամաչափ արժեզրկման, վարույթների անհարկի երկարաձգման և հարկադիր կատարման մարմնի վարչարարական ծախսերի ավելացման։

Ավելին՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու, քննության արդյունքով կայացվող որոշումները հանդիսանում են եզրափակիչ դատական ակտեր՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով, որը կդառնա արդեն իսկ հարկադիր կատարման ենթակա ակտ՝ ըստ Կատարողական վարույթի մասին օրենքի 3-րդ հոդվածի։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի հիմնական նպատակն է բարելավել գույքի հարկադիր իրացման գործընթացի արդյունավետությունը և կանխել պարտապանի կողմից գույքի ակնհայտ ցածր գնով վաճառման ռիսկը, իրական շահագրգիռ կողմերի իրավունքների պաշտպանության համատեքստում։

Նախագիծը նպատակ ունի ապահովել

  • արգելադրված գույքի իրական՝ շուկայական արժեքով գնահատում,
  • պարտապանի կողմից գույքի տնօրինման հնարավորության կիրառում արդար, հավասարակշռված և կանխատեսելի մեխանիզմով,
  • պահանջատիրոջ իրավունքների առավել լիարժեք պաշտպանություն,
  • գույքի իրացման ընթացակարգերի թափանցիկություն և կանխատեսելիություն,
  • տեխնիկական սխալների ուղղում՝ ապահովելով իրավական գործիքի ամբողջականություն և կիրառելիություն։

Նախագծով առաջարկվում է տասնհինգերորդի փոխարեն սահմանել քսաներորդ չկայացած հարկադիր աճուրդը որպես այն շեմը, որի դեպքում՝

  • քսաներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում, ինչպես նաև
  • պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ բնակարանի կամ դրա բաժնի առաջիկա հարկադիր աճուրդի մեկնարկային գնի՝ Կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից ցածր կամ հավասար լինելու դեպքում, հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի նվազեցվում։

Այսպիսով, Նախագիծը լուծում է Օրենքի կարևոր խնդիրները՝ ապահովելով գույքի հարկադիր իրացման գործընթացի արդյունավետությունը, կանխելով պարտապանի կողմից գույքի ոչ համարժեք գնով տնօրինումը, և ստեղծելով իրավական հստակություն ապահովման վարույթում, արբիտրաժային ակտերի կատարման գործընթացում և գույքի գնահատման մեխանիզմներում։

 

3. Ակնկալվող արդյունքը.

Ակնկալվող արդյունքներն են

  • գույքի իրացման գործընթացում շուկայական արժեքից շեղումների կանխումը,
  • գույքի իրացման արդյունքում պարտավորությունների առավել բարձր տոկոսով բավարարում,
  • կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում և վեճերի նվազում,
  • Օրենքի ճիշտ և միասնական կիրառման ապահովում,
  • հարկադիր աճուրդների արդյունավետության բարձրացում՝ գնի անհարկի և ոչ նպատակային նվազեցման բացառման միջոցով,
  • պարտապանի և պահանջատեր կողմի սոցիալական պաշտպանության ուժեղացում, հատկապես միակ բնակարանի իրացման դեպքերում,
  • հարկադիր կատարման վարույթների ժամկետների կրճատում,
  • հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչարարական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում։

Նախագծի ընդունումը կենսական է Օրենքի լիարժեք և ճիշտ կիրառման համար։

 

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է՝

  • Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը».
  • Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ»։

 

6. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

  • Продолжительность

    19.03.2026 03.04.2026
  • Тип

    Закон

  • Область

    Принудительное исполнение судебных актов

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 206

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: