Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ապահովման վարույթ՝ հայցի նախնական ապահովման, հայցի ապահովման, եզրափակիչ դատական ակտի կամ արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման ապահովման մասին ներպետական, օտարերկրյա և միջազգային դատարանների  (արբիտրաժային տրիբունալների) ակտերի, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի պահանջի ապահովման, քրեական դատավարության կարգով գույքի արգելադրման մասին դատական ակտերի, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթ.»։

 

Հոդված 2 Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)» բառերը փոխարինել «Ծառայության» բառով։

 

Հոդված 3  Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությունով.

«Ժառանգական գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձաքննություն։»:

 

Հոդված 4 Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը «միջնորդել է տվյալ անձը» բառերից հետո լրացնել «հարթակում գրանցվելիս կամ իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով հաստատել է ծանուցման եղանակը» բառերով:

 

Հոդված 5 Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը «երկու տոկոսը» բառերից հետո լրացնել «, եթե այն գերազանցում է 5 հազար Հայաստանի Հանրապետության դրամը (այսուհետ՝ դրամ)» բառերով:

 

Հոդված 6 Օրենքի 28-րդ հոդվածում՝

1)   1-ին մասի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության դրամի (այսուհետ՝ դրամ)» բառերը,

2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կատարողական վճարները հաշվարկելիս բռնագանձման ենթակա, բռնագանձված և պարտապանի կողմից ինքնուրույնաբար վճարված գումարների մեջ չեն ներառվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողական վճարի կայուն գումարները։»։

 

Հոդված 7  Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«4. Ապահովման վարույթով փաստացի կատարված կատարողական ծախսերի, բայց ոչ պակաս, քան հինգ հազար դրամի չափով կատարողական վճար է գանձվում՝

1) պարտապանից, եթե հայցի (ներառյալ նախնական), դիմումի պահանջի կամ եզրափակիչ դատական (արբիտրաժային) ակտի կատարման ապահովումը վերացվել է հայցապահանջը (դիմումի պահանջը) պարտապանի կողմից կամովին կատարվելու կամ կողմերի հաշտության հիմքով կամ հայցը (դիմումը) բավարարվելուց հետո՝ մինչև եզրափակիչ դատական (արբիտրաժային) ակտը կատարման ներկայացնելը.

2) պահանջատիրոջից, եթե եզրափակիչ դատական (արբիտրաժային) ակտով հայցը (դիմումը) չի բավարարվել, կամ հայցի (ներառյալ նախնական), կամ դիմումի պահանջի ապահովումը վերացվել է մինչև գործով եզրափակիչ դատական (արբիտրաժային) ակտ կայացնելը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի.

3) պարտապանից, եթե վարչական ակտը, որի կատարումն ապահովելու համար կիրառվել է վարչական մարմնի արգելանքը, կատարվել է ապահովման վարույթի հարուցումից հետո, բայց մինչև այդ վարչական ակտը կատարման ներկայացվելը։»,

2) 5-րդ մասը «դատական» բառից հետո լրացնել «(արբիտրաժային)» բառով։

 

Հոդված 8 Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ մասերով

«4 Էլեկտրոնային եղանակով վարվող դատական գործերով պահանջատերը հարկադիր կատարման դիմումը Ծառայություն է ներկայացնում դատարանի համապատասխան էլեկտրոնային համակարգի, իսկ դրա անհնարինության դեպքում Ծառայության անձնական գրասենյակ հարթակի միջոցով։

5 Ոչ էլեկտրոնային եղանակով վարվող դատական գործերով պահանջատերը հարկադիր կատարման դիմումը Ծառայություն է ներկայացնում համապատասխան գործը քննած առաջին ատյանի դատարանի միջոցով, ընդ որում՝ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելու օր է համարվում դիմումը դատարան ներկայացնելու օրը։ Դատարանը սույն մասով նախատեսված հարկադիր կատարման դիմումը և կատարողական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ տվյալներն էլեկտրոնային եղանակով ուղարկում է Ծառայություն դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով։»։

 

Հոդված 9 Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը «ներառյալ» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանով, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանով։

 

Հոդված 10 Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան կամ նոտարին՝ կատարողական վարույթի կողմերի կնքած հաշտության համաձայնության հիման վրա համապատասխանաբար դատական կամ նոտարական ակտի վերանայման դիմումով.»։

 

Հոդված 11 Օրենքի 63-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) նախորդ հերթում ընդգրկված գույքի առաջիկա հարկադիր աճուրդի մեկնարկային գինը սույն օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով իջեցման ենթակա չէ.»։

 

Հոդված 12 Օրենքի 64-րդ հոդվածում՝

1)   1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1. Դրամական պահանջով բռնագանձում չի կարող տարածվել պարտապանի հետևյալ գույքի վրա.»,

2)  1-ին մասի 5-րդ կետից հանել «որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, և» բառերը, իսկ «առաջիկա» բառը փոխարինել «առաջին» բառով։

 

Հոդված 13 Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1. Հարկադիր կատարողը պարտապանի միջնորդության հիման վրա իր որոշմամբ թույլատրում է պարտապանին շուկայական արժեքից ոչ պակաս գնով վաճառել արգելադրված գույքը մինչև դրա առաջին հարկադիր աճուրդը սկսվելը՝ պայմանով, որ վաճառքի գինը կվճարվի Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին մինչև առուվաճառքի պայմանագրի ստորագրումը և մինչև արգելադրված գույքը գնորդին հանձնելը (գնորդի սեփականության իրավունքի գրանցումը կամ հաշվառումը)։ Պարտապանի միջնորդությունը քննարկվում է, եթե պարտապանը  Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարում է կատարման ենթակա բոլոր դրամական պահանջների երեք տոկոսի չափով գումար, որն ուղղվում է կատարման ենթակա պահանջների բավարարմանը։ Սույն մասի կիրառման նպատակով գույքի շուկայական արժեքը որոշվում է հարկադիր կատարողի նշանակած փորձաքննության միջոցով, ընդ որում փորձաքննության կատարման ծախսերը հարկադիր կատարողի նշած չափով նախապես հատուցվում են միջնորդություն ներկայացրած պարտապանի կողմից, բացառությամբ եթե տվյալ գույքի շուկայական արժեքի որոշման համար հարկադիր կատարողը մինչ այդ փորձագետ է նշանակել կամ եթե սույն օրենքով սահմանված այլ հիմքերով փորձագետի նշանակումը պարտադիր է։ Կատարման ենթակա բոլոր դրամական պահանջների երեք տոկոսի չափով գումարը և սույն մասով սահմանված դեպքում փորձաքննության կատարման ծախսերի գումարը վճարվելուց հետո գույքի հարկադիր իրացման գործընթացը կասեցվում է, ներառյալ՝ առաջին հարկադիր աճուրդը նշանակված լինելու դեպքում։ Փորձաքննության արդյունքներով գույքի շուկայական արժեքը որոշվելուց հետո հարկադիր կատարողը կայացնում է արգելադրված գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշում, որում նշվում են արգելադրված գույքը նույնականացնող տվյալները, դրա թույլատրելի վաճառքի նվազագույն գինը, Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվի համարը, որին պետք է փոխանցվի վաճառքի գինը, և թույլատրելի առուվաճառքի պայմանագիր ստորագրելու վերջնաժամկետի օրը։ Առուվաճառքի պայմանագիր ստորագրելու վերջնաժամկետ է սահմանվում հարկադիր կատարողի որոշման կայացման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը։ Եթե նշված ժամկետում առուվաճառքի պայմանագիր չի ստորագրվում, կամ առուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը չի ծագում (գրանցվում, հաշվառվում), ապա արգելադրված գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, դրա մասին տեղեկությունն ուղարկվում է համապատասխան գրանցող մարմին, գույքի հարկադիր իրացման գործընթացը վերսկսվում է, իսկ Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարված՝ գույքի վաճառքի գինը վերադարձվում է այն վճարած անձին։»:

 

Հոդված 14 Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ՝

«Անժառանգ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձաքննություն։»:

 

Հոդված 15 Օրենքի 77-րդ հոդվածում՝

1)   2-րդ մասում «Բաժնեմասերի,» բառը փոխարինել «Անշարժ գույքի, բաժնեմասերի,» բառերով,

2)  3-րդ մասում «Սույն օրենքի» բառերը փոխարինել «Սույն գլխի» բառերով,

3)  4-րդ մասում «Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով» բառերը փոխարինել «Անշարժ գույքի հարկադիր իրացման նպատակով դրա շուկայական արժեքը որոշելու համար» բառերով,

4)  5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«5. «Մինչև անշարժ գույքի հարկադիր իրացման մասին որոշում կայացնելը հարկադիր կատարողը կատարողական վարույթի մասնակիցներին գրավոր ծանուցում է հարկադիր իրացման ենթակա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին։ Եթե ծանուցումն ուղարկելուց հետո երկշաբաթյա ժամկետում անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն չի ստացվում, ապա հարկադիր կատարողը կայացնում է գույքի հարկադիր իրացման մասին որոշում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արժեքը:»,

5)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով

«7. Գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով սույն օրենքով նախատեսված դեպքերում նշանակվող փորձագետի ընտրության կարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։»:

 

Հոդված 16 Օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քսաներորդ հարկադիր աճուրդը չկայանալու, ինչպես նաև պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ բնակարանի  կամ դրա բաժնի առաջիկա հարկադիր աճուրդի մեկնարկային գինը Կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից ցածր կամ հավասար լինելու դեպքերում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Սույն մասում նշված 20 աճուրդների թվում հաշվի չեն առնվում այն կրկնակի աճուրդները, որոնցում լոտի մեկնարկային գինը չի իջեցվել։»:

 

Հոդված 17  Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1)  հիմնական պարտապանի գույքի առաջիկա հարկադիր աճուրդի մեկնարկային գինը սույն օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով իջեցման ենթակա չէ, և հիմնական պարտապանը չունի բռնագանձման ենթակա այլ գույք կամ եկամուտներ.»։

 

Հոդված 18 Օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջնորդություն ներկայացրած անձն ընդհանուր գույքի աճուրդի հետաձգման ժամկետի ընթացքում Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին է վճարում պարտապանի բաժնի գնի և սույն հոդվածի 5-րդ մասի հիման վրա դեպոզիտ վճարված գումարի տարբերությունը, ապա հարկադիր կատարողն այդ անձի հետ կնքում է պարտապանի բաժնի առուվաճառքի պայմանագիր։ Պարտապանի բաժնի գին է սահմանվում ընդհանուր գույքի շուկայական արժեքի համապատասխան բաժինը, իսկ եթե աճուրդային գործընթացը սկսվել է, ապա՝ վերջին չկայացած հարկադիր աճուրդում ընդհանուր գույքի մեկնարկային գնի համապատասխան բաժինը։ Եթե պարտապանի բաժինը գնելու նախապատվության իրավունքից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով օգտվում են մեկից ավելի անձինք, ապա պարտապանի բաժինն այդ անձանց վաճառվում է ընդհանուր գույքում նրանց ունեցած բաժինների չափերին համամասնորեն։»:

 

Հոդված 19 Օրենքի 93-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «դատական» բառից հետո լրացնել «(արբիտրաժային)» բառով,

2) 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«4) գրավառուն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից օգտվել է դատական (արբիտրաժային) կարգով, բայց նրա հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության, գործի վարույթը կարճվել կամ ավարտվել է այլ հիմքով՝ առանց հայցը բավարարելու, կամ դատարանը մերժել է հայցը բավարարելու մասին արբիտրաժային տրիբունալի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը կամ այն չեղյալ է ճանաչել։»:

 

Հոդված 20 Օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «կարգով» բառից հետո լրացնել «վերջին» բառով, իսկ «դիմում» բառը փոխարինել «դիմումը» բառով։

 

Հոդված 21 Օրենքի 109-րդ հոդվածի 1-ին մասում «վարույթը» բառից հետո «,» կետադրական նշանը փոխարինել «՝» կետադրական նշանով։

 

Հոդված 22 Օրենքի 114-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում «դատական» բառերից հետո լրացնել «(արբիտրաժային)» բառով:

 

Հոդված 23 Օրենքի 118-րդ հոդվածի 10-րդ մասում «հիման վրա» բառերից հետո լրացնել «ամենամսյա հաճախականությամբ» բառերով։

 

Հոդված 24 Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված միջնորդությունների նկատմամբ։

3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված՝ գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին որոշումների հիման վրա կազմակերպվող աճուրդների վրա:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում «կատարման եղանակն ու կարգը սահմանելու կամ փոխելու, լրացնել» բառերից հետո լրացնել «, վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու» բառերով։

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Продолжительность

    19.03.2026 03.04.2026
  • Тип

    Закон

  • Область

    Принудительное исполнение судебных актов

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 205

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: