ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱ¬ԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու¬թյունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1749-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-491-Ն օրենքի 11-րդ հոդվածով կատարված փոփոխությամբ։
Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի (մինչև 2026 թվականի հունվարի 1-ի խմբագրությամբ) 52-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգն ու պայմանները սահմանում էր Կառավարությունը։
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-491-Ն օրենքով կատարված փոփոխություններով (ուժի մեջ է 2026 թվականի հունվարի 1-ից) խմբագրվել է նաև վերոնշյալ կարգավորումը՝ Ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու իրավասությունը վերապահելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։
Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1749-Ն որոշումը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1749-Ն որոշումը՝ հաշվի առնելով, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս չի գտնվում Կառավարության իրավասության տիրույթում: Միաժամանակ, նախագծի ընդունմանը զուգահեռ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 10-ի N 103-Ա որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ կընդունվի նաև «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձեվավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ԱԱԾ տնօրենի հրամանը, որով կկանոնակարգվեն վերոնշյալ հարաբերությունները։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-491-Ն օրենքի կիրարկումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։
-
Продолжительность
09.03.2026 24.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
-
Test
Просмотры 78
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .